Հայկական ակնաբուժության նախագիծ

“Հայկական ակնաբուժության նախագիծ” բարեգործական հիմնադրամի և Ս. Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնի միջև համագործակցությունը Ս. Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) միջև երկարատև և արդյունավետ համագործակցությունն էապես նպաստել է վերջին 15 տարիներին Հայաստանում ակնաբուժության ոլորտի զարգացմանը:

<<Հայական ակնաբուժության նախագիծ>>-ը բարեգործական կազմակերպություն է, որի առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1992թ-ին' ԱՄՆ-ում' ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից: Սկզբնական փուլում ծրագրի շրջանակներում տարին երկու անգամ ԱՄՆ-ից ակնաբույժներ էին այցելում Հայաստան: Հետզհետե ընդլայնելով գործունեությունը' ՀԱՆ-ը մեկնարկեց հինգ բաղադրիչ ունեցող << Լույս հայի աչքերին>> համապարփակ ծրագիրը, որի հիմնական ուղղություններն են' բուժօգնություն, բժշկական ուսուցում և վերապատրաստում, տվյալների հավաքագրում և հետազոտական ածխատանքներ, հանրային ուսուցում և իրազեկում, կարողությունների զարգացում:

Ս. Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի և Հայկական ակնաբուժության նախագծի համագործակցության շնորհիվ' կենտրոնի ակնաբույժներից ոմանք ՀԱՆ-ի մասնագիտական կատարելագործման ծրագրով վերապատրաստվելու մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներում իրենց վերապատրաստումը փայլուն ավարտելուց հետո, նրանք վերադարձան գլխավորելու Ս. Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում հիմնադրված և ժամանակակից սարքավորումներով զինված վիտրեո-ռետինալ, գլաուկոմայի, եղջերաթաղանթի և ուվեիտի, նյարդաակնաբուժության և օրբիտալ վիրահատությունների մասնագիտացված կլինիկաները, ինչպես նաև մանկական բաժանմունքը:

Ս. Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի շատ բժիշկներ, օրդինատորներ և բուժքույրեր անմիջական մասնակցություն ունեն ՀԱՆ-ի << Լույս հայի աչքերին>> ծրագրի իրականացմանը' սույնով նպաստելով Հայաստանի ողջ տարածքում ակնաբուժական բարձրորակ ծառայությունների հասանելիությունը: 2003 թվականից ի վեր ժամանակակից սարքավորումներով հագեցած ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) շրջում է Հայաստանի բոլոր մարզերում' ակնաբուժական ծառայություններ տրամադրելով հեռավոր գյուղերի ու քաղաքների բնակչությանը:

Այս նախաձեռնության շրջանակներում Ս. Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնի լավագույն ակնաբույժները ԱՇՀ-ում վիրահատություններ և լազերային բուժում են իրականացնում: ԱՇՀ-ի աշխատանքների մեկնարկից ի վեր Հայաստանի շրջաններից ավելի քան 8000 մարդ օգտվել է բուժվելու կամ վիրահատվելու հնարավորությունից:

  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer