Հայաստանի ակնաբուժական ասոցիացիա

31.03.2017թ.-ին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կայացավ 2012թ-ին հիմնադրված ՀՀ Ակնաբույժների ասոցացիայի նիստը /նախագահ՝ ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ա.Ս.Մալայան/, որի ժամանակ քննարկվեցին միության արդիական թելադրանքներից բխող մասնագիտական հարցերը /զեկուցող՝ պրոֆեսոր Ա.Ս.Մալայան/ և ձավորվեցին մասնագիտական ընկերությունների գործունեության հեռանկարները և նպատակները:

Այնուհետև զեկուցումներով ելույթ ունեցան պրոֆ. Ա.Ա. Շաքարյանը, ով պատմեց Մարի-Նուբար ակնաբուժական կլինիկայի ստեղծման պատմությունը՝ հիմնադրումից մինչ մեր օրեր, պրոֆ. Ա.Վարդանյանը՝ ժամանակակից ցանցաթաղանթի որոշ ախտահարումների վերաբյալ, պրոֆ. Ա.Հովակիմյանը՝ կոպերի և լորձաթաղանթի նորագոյացությունների որոշ տարբերակների մասին, պրոֆ. Ա.Գաբրիելյանը՝ ժամանակակից բժիշկների որակավորման, բժիշկների լիցենզավորման նորագույն օրենսդրական դրույթների մասին և բ.գ.դ. Ա.Ա. Զիլֆյանը՝ ով խոսեց ներակնային ինֆեկցիաների մասին:

Եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ պրոֆ. Ա.Ս.Մալայանը:

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer