Տեսողական օրգանի պլաստիկայի և նեյրո-օֆթալմոլոգիայի բաժանմունք

ԱՉՔԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՍ.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը հանդիսանում է նորաստեղծ բաժին: Այն ստեղծվել է 2005 թ/ին: Այս ծառայությունը զբաղվում է կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապիճի պաթոլոգիաներով:

Բաժանմունքի վարիչ Ղարաքեշիշյան Ա.Ֆ.

Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունում հատուկ մասնագիտացված պլաստիկ վիրաբույժի կողմից իրականացվում են հետևյալ վիրահատությունները.

1. Դակրիոցիստոռինոստոմիա սիլիկոնային ինտուբացիայով
2. Արցունքային ուղիների պլաստիկա
3. Բլեֆարոպլաստիկա
4. պտոզի ուղղում
5. Ծանր աստիճանի պտոզի ուղղում սիլիկոնային լարերով
6. Կոպերի ուռուցքի հեռացում կոպերի ռեկոնստրուկցիայով
7. Ակնակապիճի պլաստիկա
8. Էնուկլեացիա պլաստիկայով
9. Լագոֆթալմի պլաստիկա ոսկյա իմլանտով
10. Էկտրոպիոնի և էնտրոպիոնի պլաստիկա: Խրոնիկ արցունքահոսությունը հանդիսանում է խիստ տարածված պաթոլոգի, որի հիմնական պատճառը հանդիսանում է արցունքաքթային կանալի բլոկադան: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ արցունքահոսության կապակցությամբ իրականացվում է դակրիոցիստոռինոստոմիա սիսլիկոնային ինտուբացիայով: Այս վիրահատության շնորհիվ բուժում են ստանում և բնածին, և ձեռքբերովի, և հետտրավմատիկ խրոնիկ դակրիոցիստիտով տառապող հիվանդները:

Պտոզը հանդիսանում է վերին կոպի կախվածությունը, որը հանդիսանում է և կոսմետիկ դեֆեկտ և կարող է բերել աչքի տեսողական ֆունկցիաների խիստ սահմանափակման: Հատկապես ծանր աստիճանի պտոզը նախկինում հանդիսանում էր անբուժելի պաթոլոգիա: Ներկայումս Ս.Վ. Մալայանի անվան Աչքի կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը տարածաշրջանում հանդիսանում է միակը, որտեղ իրականացվում է ծանր աստիճանի պտոզի ուղղում աշխարհում լավագույնը հանդիսացող սիլիկոնային լարերի միջոցով:

Կոպերի ուռուցքները հանդիսանում են բավականին տարածում ունեցող պաթոլոգիա: Հաճախ ուռուցքի հեռացումից հետո մնում է կոպեզրի 50%-ից մեծ դեֆեկտ: Երբեմն անհրաժեշտ է լինում հեռացնել ամբողջ կոպը: Պլաստիկ վիրաբուժության ծառայության կողմից իրականացվում են կոպերի վերականգնողական վիրահատություններ, որոնց միջոցով վերականգնվում է կոպի և անատոմիան և ֆունկցիան:

Դիմային ներվի պարիեզից հետո առաջանում է լագոֆթալմ, որը բնորոշվում է վերին կոպի փակվելու ֆունկցիայի բացակայությամբ: Լագոֆթալմը հանդիսանում է և կոսմետիկ դեֆեկտ, և խիստ վտանգավոր վիճակ ակնագնդի համար: Լագոֆթալմը անգամ կարող է բերել ակնագնդի կորստի: Տարածաշրջանում Մալայանի անվան Աչքի կենտրոնը հանդիսանում է միակը, որտեղ իրականացվում են աչքի պլաստիկ վիրահատություններ լագոֆթալմի վերացման համար ոսկյա ծանրոցի իմպլանտացիայով:

Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ վիրաբույժ Բ.Գ.Թ. Արմինե Ղարաքեշիշյանը: Նա վերապատրաստվել է աչքի պլաստիկ վիրաբուժություն մասնագիտությամբ ԱՄՆի Ռոչեթեր համալսարանում և Հնդկաստանի ԼՎ Պռասադ Աչքի Ինստիտում 2003-2004 թին:

Բժիշկ ակնաբույժ Զարեմբո Դ.Ս. հանդիսանում է Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության բժիշկ օրդինատոր:

Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 91 56 69 86

  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer