Վնասվածքաբանական բաժանմունք

Վնասվածքաբանական բաժանմունքԱչքի վնասվածքաբանական բաժանմունքը գործում է 1978թ-ից: Բաժանմունքը ղեկավարում է Բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր Արմեն Հրաչիկի Վարդանյանը: ԱՄՆ-ում վերապատրաստվելուց հետո, բաժանմունքի ղեկավար Ա. Հ. Վարդանյանը գլխավորեց 1997թ-ից բացված և ժամանակակից սարքավորումներով զինված վիտրեոռետինալ կենտրոնը, որը ՀՀ-ում և ամբողջ տարածաշրջանում միակ վիտրեոռետինալ կենտրոնն է: Այստեղ կատարվում են ցանցաթաղանթի ցանկացած բնույթի շերտազատման վիրահատություններ: Բաժանմունքի վարիչ Ա. Հ. Վարդանյանը 1989թ.-ից հանդիսանում է ք. Երևանի գլխավոր ակնաբույժը, ՆԳՆ օֆթալմոլոգ-կոնսուլտանտը: Հանդիսանում է նաև Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական օրդինատորների պրոգրամ-ղեկավար: Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, կազմակերպել է միջազգային գիտաժողովներ ք. Երևանում: Գրել է շուրջ 45 հոդված, որոնց մեծ մասը հրատարակվել է նաև արտերկրներում: Դիաբետիկ անգիոռետինոպաթիան այսօր աշխարհում հանդիսանում է բնակչության կուրության հիմնական պատճառը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, 2010թ. ք. Երևանի Քաղաքապետարանի որոշմամբ Ա. Հ. Վարդանյանի ղեկավարությամբ ստեղծվել է դիաբետով հիվանդների աչքի ախտահարումների դեմ պայքարի խորհուրդ, որտեղ ք. Երևանի բոլոր ակնաբույժների և էնդոկրինոլոգների հետ ձեռնարկվելու է բոլոր միջոցները կանխելու հիվանդության հետագա զարգացումը:

Բաժանմունքում կատարվում են հետևյալ վիրահատությունները.

1. Թափանցիկ վնասվածքների դեպքում վերքի աջառնային մշակում
2. Կոպի պլաստիկա վնասվածքից հետո
3. Եղջերաթաղանթի փոխպատվաստում (թափանցող կերատոպլաստիկա)
4. Արհեստական ծիածանաթաղանթի տեղադրում հետվնասվածքային անիրիդիայի դեպքում
5. Ծիածանաթաղանթի և բբի պլաստիկա
6. Ֆակոէմուլսիֆիկացիա կամ ոսպնյակի էքստրակապսուլյար էքստրակցիա հետին խցիկ արհեստական ոսպնյակի IOL տեղադրումով (ոսպնյակի հետին կապսուլայի վնասվածքի դեպքում սկլերալ ֆիկսացիայի միջոցով)
7. Արհեստական ոսպնյակի տեղադրում բնածին, հետվնասվածքային կամ հետվիրահատական աֆակիայի դեպքում
8. Արհեստական ոսպնյակի դիրքի ուղղում տեղախախտի դեպքում
9. Ցանցաթաղանթի շերտազատման հետ կապված վիրահատություններ
10. Օպտիկ ռադիար նեյրոտոմիա:

Բաժանմունքում կատարվել է 4 գրանտային աշխատանք' 

- NUS (ՏՆՍ)-ի ատրոֆիա
- NUS – պիգմենտային դիստրոֆիա
- Տաուրին
- NUS – վիտրէկտոմիա: Բաժանմունքում աշխատում են 6 բժիշկ, 5 բուժքույր, 4 սանիտար, ինչպես նաև Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի աչքի հիվանդությունների ամբիոնի 3 աշխատակիցներ: Բոլոր բժիշկները անցել են վերապատրաստում արտերկրներում, մասնակցել են բնազմաթիվ միջազգային գիտաժողովների: Բաժանմունքում կատարվում է ամսական շուրջ 120 վիրահատություն: Ա. Հ. Վարդանյանի կողմից գրվել է 19… դոկտորական աշխատանք «Ցանցաթաղանթի բարդացած շերտազատումների և ցանցաթաղանթի այլ ախտահարումների նոր մեթոդները»:

Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 35 37 40; (+374) 10 34 49 44

  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer