Գլաուկոմայի բաժանմունք

Գլաուկոմայի բաժանմունքԱկնաբուժական կենտրոնի ստեղծման օրից գործում է գլաուկոմայի բաժանմունքը: 2000թ.-ին վերջինիս հիմքի վրա ստեղծվեց գլաուկոմատոլոգիական հանրապետական կենտրոնը,որն էլ 2001թ.-ին միավորվել է գլաուկոմայի բաժանմունքին: 2001թ.-ից մինչ այժմ բաժանմունքը ղեկավարում է Բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ Լիլիթ Ալբերտի Ոսկանյանը: ԱԿ-ի Գլաւկոմալի բաժանմունքում իրականացվում է ակտիվ կլինիկական և գիտահետազոտական (Աֆակիկ գլաուկոմա, Բուժում լազերային մեթոդներով, Գլաուկոմայի բուժման կոմբինացված մեթոդների կիրառում Առաջային խցիկի շունտավորում, Դրենաժային համակարգերի տեղադրում) գործունեություն: Բաժանմունքը 2007թ.-ից համագործակցում է Glaukos /ԱՄՆ/ ընկերության հետ: Այն իր մեջ ներառում է անվճար բուժօգնություն և գլաուկոմայի ու կատարակտի վիրահատություններ նորագույն մեթոդներով: Այդ ընթացքում վիրահատվել է շուրջ 2000 հիվանդ /առանց բարդությունների/: Հայաստանը, ի դեմս Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, միակն է ԱՊՀ երկրներից, որտեղ շուրջ 5 տարի հաջողությամբ կատարվում են այդ վիրահատությունները: Բաժանմունքը հագեցած է գերժամանակակից բուժիչ և ախտորոշիչ սարքավորումներով: ԼԱԶԵՐՆԵՐ Ժամանակակից աշխարհում առկա նորագույն մեթոդներով բուժվում և ախտորոշվում են գլաուկոմայի բոլոր տեսակները.

1. առաջնային և երկրորդային գլաուկոմա 
2. բնածին, ինֆանտիլ և յուվենիլ գլաուկոմա 
3. ուվեալ գլաուկոմա 
4. նեովասկուլյար գլաուկոմա և այլն: Իրականացվում են հետևյալ բուժումները.

- կոնսերվատիվ-դեղորայքային բուժում:
- լազերային (լազերիրիդէկտոմիա, տրաբեկուլոպլաստիկա, լազերդիսցիզիա, իրիդոպլաստիկա, պուպիլոպլաստիկա, միկրովիրաբւժական կարերի հատում լազերով և այլն):
- վիրաբուժական (սինուստրաբեկուլէկտոմիա, բազալ իրիդէկտոմիա, դրենաժային համակարգերի տեղադրում, բնածին գլաուկոմայի ժամանակ' գոնիոտոմիա և տրաբեկուլոտոմիա, և այլն): Գլաուկոմայի բաժանմունքում աշխատում են 10 բժիշկ, 6 բուժքույր, 5 սանիտար:

Բոլոր բժիշկներն էլ վերապատրաստվել են ԱՊՀ-ում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: Կատարվում են վիրահատություններ, որոնք եզակի են հանրապետությունում' 1. Կատարակտայի և գլաուկոմայի կոմբինացված վիրահատություններ, 2. «Ահմեդ» փականի իմպլանտացիա, 3. Առաջային խցիկի շունտավորում, որը իրականացվում է աշխարհի մի քանի երկրներում, 4. Մանկական և երիտասարդական (յուվենիլ) գլաուկոմայի բուժում:

Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 34 56 47

  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer