Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք

Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք

Բաժանմունքում այժմ լայնորեն կիրառվում են իմունոսուպրեսանտներ ուվեիտների բուժման համար, որը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Կուտակվել է զգալի փորձ այս դեղորայքները ստացող հիվանդների արյան հսկողության գործում (ոսկրածուծի, լյարդի, երիկամների ֆունկցիաների պարբերական քննություն): Բաժանմունքում կատարվում են նաև կորտիկոստերոիդների (կենալոգ, դիպրոսպան) հետին սուբտենոնյան և ինտրավիտրեալ ներարկումներ:

Այժմ ունենք գենետիկական լաբորատորիայի հետ համագործակցելու համաձայնություն արյան գենետիկ թեստերի կիրառման վերաբերյալ' ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելու նպատակով (HLA-B27, HLA-B51 և այլն):

Բաժանմունքում ներդրվել է նաև եղջրաթաղանթի քերուկի հետազոտությունը և վերջինիս մանրադիտակային զննումը, որն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը եղջրաթաղանթի բորբոքային ախտահարումների ժամանակ: Բաժանմունքում ներդրվել է նաև վիրուսային կերատիտների ժամանակ պոլիմերազային շղթայական ռեակցիաների մեթոդի կիրառումը, չոր աչքի ախտորոշման թեստերը և արցունքատար կետիկների իմպլանտների տեղադրումը:

Բաժանմունքը ցբաղվում է ոչ միայն բժշկական այլև գիտական գործունեությամբ, որին ակտիվորեն մասնակցում են այնտեղ ուսուցանվող կլինիկական օրդինատորները' կոնֆերանսներում իրենց ելույթներով և տպագրված հոդվածներով:

Մաժանմունքի վարիչ Ա.Վ.Հովակիմյանը հանդիսանում է նաև Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժական ամբիոնի դոցենտ: Հնարավորություն է ունեցել 1,5 տարի վերապատրաստվել ԱՄՆ-ում (Fellowship UCSF-ում և Cincinati Eye Institute-ում ), մասնակցել է բազմաթիվ միջոցառումների (ԱՄՆ-ում և Եվրոպայում) հանդես գալով ելույթներով և տպագիր աշխատանքներով: 2011-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսական թեզը ուվեիտներով:

Աչքի կերատոպրոթեզավորումն Անդրկովկասում իրականացվում է միայն Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում

  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer