Անոթային պաթոլոգիայի բաժանմունք

Անոթային պաթոլոգիայի բաժանմունքը կազմավորվել է 1990թ: Պատերազմի տարիներին այն ստացել է ռազմական վնասվածքների ուղղվածություն: Բաժանմունքը ղեկավարում է Բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ Գեորգի Լևոնի Գրիգորյանը: 1999թ. բաժանմունքի ղեկավար Գ. Լ. Գրիգորյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսական թեզը «Հետին փակ վիտրէկտոմիա ապակենման մարմնի հետտրավմատիկ և դիաբետիկ ախտահարումների ժամանակ և նրա բարդությունների պրոֆիլակտիկան», բաժանմունքի ղեկավար Գ. Լ. Գրիգորյանը նաև հանդիսանում է ԵՊԲՀ-ի Ակնաբուժության ամբիոնի դոցենտ, ունի տպագրված 45 աշխատություններ: 1993թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ի (Fellowship UCSF-ում և Cincinati Eye Institute-ում), 2006թ.'Ավստրիայում (Medical University of Graz), 2010թ. անցել է վերապատրաստում Փարիզում (European Society of Cataract and Refractive Surgeons):

Այստեղ իրականացվում են հետևյալ վիրահատությունները.

1. բոլոր տեսակի կատարակտայի վիրահատություններ
2. վիտրեորետինալ վիրահատություններ 
3. օկուլոպլաստիկ վիրահատություններ 
4. առաջային հատվածի և ակնահատակի լազերային վիրահատություններ Բաժանմունքում աշխատում են 10 բժիշկ, 4 բուժքույր, 1 բուժեղբայր, 4 սանիտար:

Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 35 37 15

 
   
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer