Ախտորոշման և էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունք

Ախտորոշման և էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքը ձևավորվել է 2010թ.-ին:

Բաժանմունքը սպառազինված է վերջին սերնդի ախտորոշիչ և լազերային վիրաբուժական սարքավորումներով: Բաժանմունքը ղեկավարում է բ.գ.թ. Ելենա Ալեքսանդրի Մալայանը, ով 2001թ.-ից առաջինը Հայաստանում ներդրել է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկումը /FRK, LASIK/ և համարվում է լազերային բուժման հիմնադիրը Հայստանում: 2012թ.-ին Ելենա Մալայանն արժանացել է գովեստագրի «Ակնաբուժության բնագավառում լազերային տեխնոլոգիաների ներդրման համար»:

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 10-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են մոտ 8000 լազերային վիրահատություններ /ՖՌԿ, LASIK, FEMTO-LASIK /:

Կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժում.

Ախտորոշման և էքսիմե-լազերային վիրաբուժության բաժանմունքում կատարվում է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկում, որը հնարավորություն է տալիս շտկել մինչև 14.0 (ներառյալ) դիոպտիրայի կարճատեսություն, 6.0 դիոպտրիայի աստիգմատիզմ եվ մինչև 7.5 հեռատեսություն:

2014 թ.-ի մարտից Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK: Այս մեթոդի ներդրումը կարևորվում է նրանով, որ նրանից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները: Նաև շնորհիվ այս մեթոդի՝ հնարավոր դարձավ ինտրաստրոմալ օղակներով աստիգմատիզմի շտկումը կեռատոկոնուսի ժամանակ:

Պահպանելով LASIK եղանակով տեսողության շտկման բոլոր առավելությունները՝ Ֆեմտո-LASIK նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ: Ֆեմտո-LASIK-ի դեպքում եղջրենու մակերեսային շերտից լաթի ձևավորումը կատարվում է ոչ թե կտրվածքի միջոցով, այլ լազերային ճառագայթի՝ առանց մեխանիկական միջամտության:

FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերը միացված է մեր կենտրոնում առկա էքսիմեր-լազերի հետ՝ որպես միասնական համակարգ:

Հիվանդների նախնական ամբողջական հետազոտությունները կատարվում են մեկ օրվա ընթացքում “ALCON” ֆիրմայի նորագույն սարքավորումներով բարձրակարգ մասնագետների կողմից: Տվյալ սարքավորումը եզակի է հանրապետությունում և արտադրված 2011թ.-ին:

Կեռատոկոնուսի բուժում.

Արդեն 5 տարի է ինչ բաժանմունքում կատարվում են եղջերաթաղանթի կոլագենային (cross linking) վիրահատություններ, որը ցուցված է կերատոկոնուսի, կերատոգլոբուսի և եզրային թափանցիկ դեգեներացիայի դեպքում: Այն կատարելապես նոր մեթոդ է, որը հնարավորություն է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը:

Cross linking միջամտությունը բացարձակ անցավ է, արվում է ամբուլատոր պայմաններում և տևում է 40-80 րոպե:

Եղջրաթաղանթի փոխպատվաստում.

Բաժանմունքում մեծ հաջողությամբ կատարվում են եղջրաթաղանթի փոխպատվաստման՝կեռատոպլաստիկայի վիրահատություններ: Եղջերաթաղանթի փոխպատվաստումը (կերատոպլաստիկան) միկրովիրաբուժական վիրահատություն է , որը հնարավորություն է տալիս լավացնել եղջերաթաղանթի տարբեր ախտաբանություններով հիվանդների տեսողության որակը: Վիրահատության նպատակը եղջերաթաղանթի անատոմիական ձևն ու ֆունկցիան վերականգնելն է, ինչպես նաև բնածին կամ ձեռք բերովի արատները վերացնելը: Այսօր կերատոպլաստիկան համարվում է օրգանների փոխպատվաստման (տրանսպլանտացիա) վիրահատություններից ամենատարածվածը:

Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից և այժմ էլ մեր կենտրոնը շարունակում է մնալ միակը Հայստանում, որտեղ կատարվում է կեռատոպլաստիկան՝ ապահովելով գրեթե 100% արդյունք:

Կատարախտ.

Բաժանմունքում կատարվում են նաև կատարախտի բուժման վիրահատություններ: Կատարախտի բուժման հիմնական, ռադիկալ մեթոդը վիրահատական միջամտությամբ պղտորված ոսպնյակի հեռացումն է և փոխարինումը արհեստական ներակնային ոսպնյակներով (լինզաներով): Կան կատարախտի վիրահատման մի քանի եղանակներ, որոնցից նորագույնն է համարվում ֆակոէմուլսիֆիկացիան: Ֆակոէմուլսիֆիկացիան ուլտրաձայնային վիրահատություն է՝ շատ փոքր կտրվածքով ոսպնյակի հեռացմամբ և ներակնային արհեստական ոսպնյակի տեղադրմամբ:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վերջին տարիներին ներդրվել են կատարակտի ֆակաէմուլսիֆիկացիա իրականացնող լավագույն տեխնիկական սարքավորումներ (Infiniti Alcon) և ներակնային ոսպնյակներ:

Բաժանմունքի վարիչ ՝ Ե.Ա.Մալայանը վերապատրաստվել է ՝

1.Էքսիմեր-լազերային ֆոտոռեֆրակցիոն կերատեկտոմիա (FRK) 2.Կատարակտայի վիրաբուժության գծով (ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով) 3.Լազերային բուժում ցանցաթաղանթի հիվանդությունների ժամանակ 4.Էքսիմեր-լազերային կերատոմիլեզ (LASIK) մեթոդով 5.Կեռատոկոնուսի զարգացումը կանխող միջամտության գծով (cross linking) 6.2011թ.-ից առաջին անգամ Հայստանում կիրառել է էքսիմեր լազերի /LASIK / միջոցով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկում: 7. 2013թ.-ից կեռատոկոնուսի բուժում ինտրաստրոմալ օղակների միջոցով: 8. 2013թ.-ից ռեֆրակցիայի շտկում ֆեմտովայրկյանային (FS 200, Femtosecond Laser) լազերի միջոցով:

Մեր բաժանմունքում վերոնշյալ վիրահատություններն արդեն ավելի քան 5 տարի իրականացվում են բարձր արդյունավետությամբ:

Բաժանմուքում առկա են հետևյալ սարքավորումերը՝

Ավտոռեֆրակտոմետր, եղջերենու տոպոգրաֆ, ավտոմատիկ համակարգչային պորիմետր, ակնաբուժական կոմբայն, ուլտրաձայնային բիոմետր, OCT, ԷՌԳ (Էլեկտրոռետինոգրաֆիա), YAG լազեր, դիոդային լազեր, ՏԱՊ (տեսողական առաջացրած պոտենցիալների գրանցոմ):

Բաժանմունքում աշխատում են 3 բժիշկ, 3 բուժքույր, 1 սանիտար:

Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 35 49 81

  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer