“Կայքի հարգելի այցելուներ, պատիվ ունեմ ներկայացնելու Ձեզ Հայաստանի Հանրապետության հնագույն Ակնաբուժական բուժհաստատություններից մեկը “Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը”

“Կայքի հարգելի այցելուներ, պատիվ ունեմ ներկայացնելու Ձեզ Հայաստանի Հանրապետության հնագույն Ակնաբուժական բուժհաստատություններից մեկը “Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը”

Երկու խոսք անցյալից. Մեր Կենտրոնը հանդիսանում է Առողջապահության Նախարարության Հանրապետական Ակնաբուժական հիվանդանոցի իրավահաջորդը և ստեղծվել է ՀՀ Առողջապահության Նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա:

Կենտրոնը կազմավորվել է 1978թ.-ին Կլինիկայի ղեկավար Սերգեյ Վ. Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:

Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում մասնավորապես ԱՄՆ-ում:

Կենտրոնի բազմաթիվ բժիշկներ ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրներում:

Ներկայումս Կենտրոնը հանդիսանում է ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատություն՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում են միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն: Այս բոլորը մեզ թույլ է տալիս կատարել աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի ուսումնական ամենամեծ ամբիոն և հետ դիպլոմային կրթական բազա: Այստեղ աշխատում են 4 դոկտոր-պրոֆեսոր, 2 գիտության-դոկտոր, 7 գիտությունների թեկնածու:

Ցանկանում եմ Ձեզ առողջություն և բացարձակ տեսողություն:

Հարգանքներով՝ տնօրեն Ալեքսանդր Մալայան

  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer