Աչքի հիվանդությունների ախտորոշում.
Բոլոր հետազոտման եղանակները ՄԵՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

10 դեկտեմբերի 2014 | Ախտորոշում | Цитата

Աչքի հիվանդությունների  ախտորոշումԱչքի հիվանդությունների ախտորոշումը մեր կենտրոնում իրագործում է բժիշկ-ակնաբույժը՝ հատուկ սպառազինված ակնաբուժական կաբինետի պայմաններում: Մեր Կենտրոնում առկա են անհրաժոշտ բոլոր ժամանակակից մասնագիտացված ախտորոշիչ սարքավորումները:

Ակնաբույժի առաջնային զննումը ներառում է՝

Վիզիոմետրիա-հեռվի տեսողության սրության որոշում:

Այդ ընթացքում հիվանդը նայում է տառերով, թվերով կամ այլ նշաններով աղյուսակին և անվանում բժշկի ցույց տված նշանը: Տեսողության սրության որոշումև իրականացվում է սկզբում առանց շտկման, այնուհետև անհրաժեշտության դեպքում շտկումով /հատուկ շրջանակի և ապակիների օգնությամբ/: Տեսողության սրության իջեցումը կարևոր ախտանիշ է աչքի հիվանդությունների ախտորոշման ժամանակ:

Տոնոմետրիա-ներակնային ճնշման չափում:

Իրագործվում է մի քանի եղանակներով՝ պնևմոտոնոմետրի, ծանրոցների /ըստ Մակլակովի/ միջոցով: Ներակնային ճնշման չափումը պարտադիր է 40 տարեկանից բարձր անձանց համար, քանի որ 40 տարեկանից հետո զգալի բարձրանում է գլաուկոմայի հայտնաբերման ռիսկը: Հենց գլաուկոմայի հայտնաբերմանն է ուղղված տվյալ հետազոտությունը:

Ռեֆրակտոմետրիա-աչքի օպտիկական ուժի /ռեֆրակցիայի/ որոշման եղանակ:

Իրականացվում է ավտոմատիկ ռեֆրակտոմետրերի օգնությամբ, ինչր զգալի հեշտացնում է ակնաբույժի աշխատանքը, բարձրացնում արդյունավետությունը և խնայում հիվանդի ժամանակը: Այս օբյեկտիվ եղանակը թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշել ռեֆրակցիայի շեղումները՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիմ:

Գունային տեսողության որոշում:

Իրականցվում է հատուկ աղյուսակների /Ռաբկինի/ օգնությամբ և թույլ է տալիս որոշել դալտոնիզմի առկայությունն ու տեսակը:

Բիոմիկրոսկոպիա-ճեղքային լամպի միջոցով իրականացվող հետազոտման եղանակ է:

Թույլ է տալիս մեծ խոշորացմամբ տեսնել աչքի հյուսվածքները՝ շաղկապենի, եղջրենին, ծիածանաթաղանքը, ոսպնյակը, առաջային խցիկը, ապակենման մարմինը, իսկ լրացուցիչ 90 Դ ոսպնյակի օգնությամբ նաև երկաչյա օֆթալմոսկոպիա:

Օֆթալմոսկոպիա-ակնահատակի / տեսանյարդի սկավառակի, ցանցենու և նրա անոթների/ զննման եղանակ:

Մեր կենտրոնում իրագործվում է երկաչյա օֆթալմոսկոպների և հատուկ ոսպնյակների միջոցով:

Օֆթալմոմետրիա- եղջրենու բեկման ուժի և կորության շառավղի որոշում գլխավոր առացքնեռում:

Թույլ է տալիս որոշել եղջրենային աստիգմատիզմի չափը: Իրականացվում է համակարգչային սարքավորման՝ օֆթալմոմետրի միջոցով:

Որպես կանոն հետազոտությունների այս ծավալը բավական է լինում աչքի հիվանդությունների մեծ մասի ախտորոշման համար /կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, կոնյունկտիիվիտներ, կատարակտա և ալն/: Սակայն, եթե բժշկի մոտ նույնիսկ մնում է կասկած ախտորոշման վերաբերյալ, ապա նա կարիք ունի լրացուցիչ գործիքային հետազոտությունների, որոնք /այսօրվա դրությամբ աշխարհում իրականացվող բոլորը/ իրագործելի են մեր կենտրոնում:

Աչքի հիվանդությունների ախտորոշման ժամանակ կատարվող լրացուցիչ եղանակներ

Ակնագնդի և նրա հավելումների ուլտրաձայնային հետազոտություն-բեկող միջավայրերի թափանցիկության պայմաններում լրացուցիչ, իսկ միջավայրերի պղտորման դեպքում միակ ինֆորմատիվ հետազոտման եղանակ է: Կիրառվում է ցանցենու շերտազատման, աչքի և ակնակապճի նորագոյացությունների, ներակնային օտար մարմինների ախտոռոշման համար, ինչպես նաև աչքի առաջահետին առանցքի չափման և դինամիկ հսկողության համար /կարևոր ցուցանիշ կարճատեսության դինամիկ հսկողության ժամանակ/:

Գոնիսոսկոպիա-հատուկ եռահայելի ոսպնյակի միջոցով աչքի առաջային խցիկի անկայան զննում: Իրականացվում է գլաուկոմայի տեսակը որոշելու համար:

Արցունքածորանների զոնդավորում- բուժիչ նպատակով անցկացվող միջամտություն է, որ կատարվում է հիմնականում նորածինների, կամ մեծահասակների արցունքակետիկները բացելու համար: Կատարվում է տեղային անզգայացման պայմաններում՝ հատուկ լայնացնող զոնդերի միջոցով:

Արցունքային ուղիների լվացում-միջամտությունն արվում է ախտորոշման նպատակով՝ արցունաուղիների անցանելիության կասկածի դեպքում:

Շիրմերի թեսթը արվում է “չոր աչքի համախտանիշի” ախտորոշման համար: Ստորին կոպի տակ դրվում է հատուկ թղթե նիշավորված երիզ և չափում են նրա թրջվելու արագությունը:

Ակնահատակի զննում Գոլդմանի լինզայով – իրականացվում է ցանցենու ծայրամաային հատվածների գնահատման համար, որոնք տեսանելի չեն ակնահատակի սովորական զննման ժամանակ: Արվում է ցանցենու ծայրամասային պատռվածքների և դիստրոֆիաների ախտորոշման նպատակով:

Ավտոմատիկ համակարգչային պերիմետր-տեսադաշտի ստատիկ հետազոտման սարք է, որը 3-10 ր.-վա ընթացքում տալիս է տասադաշտի բնութագիրը: Հիվանդից պահանջվում է ընդամենը ֆիքսված հայացքով գրանցել կիսագնդի մեջ առկայծող տարբեր պայծառության և մեծության լույսերը նրան տված վահանակի /պուլտի/ միջոցով:

Պախիմետրիան եղջրենու հաստության որոշումն է, որն անհրաժեշտ է ռեֆրակցիայի լազերային շտկման ժամանակ, ինչպես նաև ներակնային ճնշման իրական թվի հաշվարկի ժամանակ:Մեր կենտրոնում արվում է պախիմետրիա թե կոնտակտային /ուլտրաձայնային/ և թե ոչ կոնտակտային:

Եղջրենու տոպոգրաֆիան նրա մակերեսի քարտեզը ցույց տվող հետազոտություն է: Անհրաժեսհտ է աստիգմատիզմի և կերատոկոնուսի ախտորոշման, ինչպես նաև դռանց տարբերակիչ ախտորոշման համար: Պարտադիր է ռեֆրակցիայի լազերային շտկումներից առաջ, կերարատոկոնուսի և կերատոգլոբուսի կասկածի դեպքում:

OCT (ocular coherent tomography)-ակնային կոհերենտ տոմոգրաֆիան: Միկրոնների ճշտությամբ չափում է ցանցենու հաստությունը և հնարավորություն տալիս դինամիկայում հսկել այն: Անփոխարինելի եղանակ է ցանցենու կենտրոնական հատվածի բոլոր տեսակի ախտահարումների, տեսանյարդի հիվանդությունների, աըդ թվում գլաուկոմայի վաղ փուլերի ախտորոշման համար:

Էլեկտրաֆիզիոլոգիական լաբորատորիան հնարավորություն է տալիս կատարել ԷՌԳ, ՏԱՊ: Էլեկտրոռետինոգրաֆիան ցանցենու բջջային տարրերի լուսային գրգիռներին տված պատասխանի գրաֆիկական պատկերումն է:

ՏԱՊ-տեսողական առաջացրած պոտենցիալների գրանցումը կեղևի կողմից լուսային գրգիռներին տված պատասխանի էլեկտրոդների միջոցով գրանցումն է: Դա մակուլայի և տեսողական անալիզատորի ֆունկցիաների օբյեկտիվ գնահատականն է:

Ամբողջական օպտիկական բիոմետրի աշխատանքը հիմնված է ցածր կոհերենտությամբօպտիկական ռեֆլեկտոմետրիայի սկզբունքի վրա: Նախատեսված է աչքի ամբողջությամբ և առաջային հատվածի չափումների համար /առաջահետին առանցք, եղջրենու կենտրոնական հատվածի հաստություն, առաջային խցիկի խորություն, ոսպնյակի կենտրոնական մասի հաստություն, ցանցենու հաստություն/:

Մեր կենտրոնում առկա WaveLight OB 820 ի օգնությամբ հնարավոր է ստանալ կերատոմետրիայի, պուպիլոմետրիայի տվյալներ, հաշվարկել բացարձակ ճշտությամբ ներակնային ոսպնյակներ /այդ թվում մուլտիֆոկալ և տորիկ/:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer