Աչքի մակերեսի բարորակ և չարորակ նորագոյացությունների բուժում

2016 թվականին Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Բորբոքային հիվանդությունների բաժանմունք են դիմել եղջերաթաղանթի նորագոյացությունով 8 հիվանդներ: Ստորև ներկայացված է կլինիկական դեպք:

Հիվանդ՝ 73 տարեկան, արական սեռի, դիմել է Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Բորբոքային հիվանդությունների բաժանմունք եղջերաթաղանթի նորագոյացությունով՝ կատարվել է եղջերաթաղանթի նորագոյացության հեռացում, այնուհետև ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիա: Հիվանդին այլ կլինիկաներում առաջարկվել էր աչքի հեռացում:

Վիրահատությունից 10 օր անց ձևավորվել է լորձաթաղանթի (կոնյունկտիվայի) և եղջերաթաղանթի նուրբ սպի: Տեսողության սրությունը վերականգնվել է՝ 0.6:

Վիրահատության ժամանակ հեռացված նորագոյացության հյուսվածքաբանական հետազոտությունը հայտնաբերեց եղջերաթաղանթի carcinoma in situ: Հետվիրահատական շրջանում նշանակվել է interferon-α2b աչքի կաթիլներ 4-6 ամիս տևողությամբ:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer