ԻՆՖԵԿՑԻՈՆ ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ ԿԵՐԱՏՈՊԱԹԻԱՆԵՐ

Ինֆեկցիոն բյուրեղային կերատոպաթիան (ԻԲԿ) հազվադեպ, ինֆեկցիոն բնույթի կերատոպաթիա է: Զարգանում է թափանցող կերատոպլաստիկայից հետո՝ ստերոիդների տեղային և երկարատև ազդեցությունից: Ամենահաճախ հանդիպող միկրոօրգանիզմը Streptococcus Viridans խմբի հեմոլիտիկ ստեպտոկոկն է:

2010-2014 թթ-ին Ս.Վ. Մալայանի անվան ԱԿ-ում կատարվել է 487 թափանցող կերատոպլաստիկա՝ տարբեր պաթոլոգիաների կապակցությամբ, միայն 4 հիվանդի (2 կին և 2 տղամարդ) մոտ է դիտվել ԻԲԿ:

2010թ-ին ԻԲԿ զարգացել է մեկ հիվանդի մոտ, վիր-ից հետո յոթ ամիս անց:

2012թ-ին՝ երկու հիվանդի մոտ, վիր-ից՝ երեք և վեց ամիս անց:

2014թ-ին՝ մեկ հիվանդի մոտ, վիր-ից՝ չորս ամիս անց:

Ստորև ներկայացված է ԻԲԿ-ով հիվանդի կլինիկական դեպք:

Հիվանդ 50 տարեկան 2012թ-ին դիմել է Ս.Վ.Մալայանի անվան ԱԿ՝ հետտրավմատիկ կերատոպաթիա ախտորոշմամբ: Տեսողության որակը բարելավվելու նպատակով կատարվել է թափանցող կերատոպլաստիկա: Վիր-ից 4 ամիս անց ախտորոշվել է ԻԲԿ՝ հիվանդի մոտ առաջացնելով աչքում ցավ, լուսավախություն, և տեսողության զգալի անկում (VisusOS-0,09): Հիվանդին ցուցաբերված բուժման արդյունքում (3-4ամիս) զարգացել է եղջերաթաղանթի տեղային սուբէպիթելիալ ֆիբրոզ: Տեսողության սրությունը վերականգնվել է՝ VisusOS-06-07:

վիճակ թափանցող կերատոպլաստիկայից
հետո, ինֆեկցիոն  բյուրեղային կերատոպաթիա    

դոնորական եղջրենու 
տեղային սուբէպիթելիալ ֆիբրոզ



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer