Ա.Ս. Մալայանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվեց ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչումով

03 հունիսի 2015 | Նորություններ | Цитата

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ՝ 28.05.2015թ.ին, պետական պարգևներ և կոչումներ շնորհվեցին գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների:

Բժշկության բնագավառում ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհվեց Նաև Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր, ՀՀ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին՝ վաստակավոր գործունեության համար:

Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ունի 35 ամյա պատմություն:

Ալեքսանդր Մալայանը նոր զարկ տվեց Հայատանի ակնաբուժությանը՝ առաջին անգամ Հայաստանումում կատարելով հիմնային վիրաբուժական միջամտություններ՝ արհեստական ոսպնյակի իմպլանտացիա, եղջրաթաղանթի պատվաստում, ապակենմնան մարմնի փոխանակում, արհեստական եղջրաթաղանթի տեղադրում, արցունքապարկի պլաստիկ վիրահատություններ, բազմաթիվ նորագույն ախտորոշիչ մեթոդների ներդնում, առաջին անգամ կիրառվել են ցանցաթաղանթի հետտրավմատիկ հետևանքները /շերտազատում, պատռվածքներ և ներակնային օտար մարմին/:

Այդ բոլոր վիրահատությունների համալիր օգտագործումը նոր էջ բացեց, մեր Հանրապետության ժամանակակից ակնային հիվանդությունների բուժման բնագավառում:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer