Հուլիսի 2-ից 4-ը, 2015թ. Երևանում անցկացվեց Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը

15 հուլիսի 2015 | Նորություններ | Цитата

Հուլիսի 2-ից 4-ը, 2015թ. Երևանում անցկացվեց Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարըՀուլիսի 2-ից 4-ը, 2015թ. Երևանում անցկացվեց Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը: Համագումարին մասնակցեցին 18 երկրից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Արգենտաինայից, Լիբանանից և այլ երկրներց ժամանած մասնագետներ: 2001թ-ից սկսած Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության և Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համագումարն անցկացնել Հայաստանում և Սփյուռքում համապատասխանաբար երկու տարին մեկ:

Հայաստանի 4-րդ միջազգային համագումարի շրջանակում, հուլիսի 3-ին տեղի ունեցավ ակնաբուժության ոլորտին վերաբերող քննարկումներ՝ Ալեքսանդր Մալայանի, Ռոջեր Օհանեսյանի, Աննա Հովակիմյանի գլխավորությամբ:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկները նույնպես հանդես եկան ոլորտին վերաբերող նորույթներն ու ձեռքբերումները ներկայացնող զեկույցներով, եղան ակտիվ քննարկումներ, տարբեր երկրների մասնագետների մտքերի և փորձի փոխանակումներ: Քննարկվեցին նաև ոլորտում առկա խնդիրները Հայաստանում, և ապագայում դրանց լուծման հնարավոր ճանապարհներն ու ծրագրերը: Մեր կլինիկայի «Տեսողական Օրգանի Բորբոքային Հիվանդությունների» բաժանմունքի բժիշկները ներկայացան հետևյալ արդի թեմաներով.

1. Ալիմենտար ճանապարհով ձեռք բերված կերատոպաոթիա:

2. Սոլկոսերիլ աչքի գելի դրական կողմնակի կոսմետիկ ազդեցությունը:

3. Աչքի միակողմանի քիմիական այրվածքների դեպքում լիմբալ ցողունային բջիջների տրանսպալնտացիայի զուգակցումը ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիայի հետ:

4. Եղջերաթաղանթի տրանսպլանտատի ինֆեկցիոն ախտահարումները:

5. Կոպերի ռեկոնստրուկցիան և կերատոպրոտեզավորումը քիմիական այրվածքով հիվանդի մոտ:

6. Ֆուքսի ուվեալ սինդրոմի առանձնահատկությունները Հայաստանում:

7. Տեղային Ինտերֆերոն ALFA – 2B-ի արդյունավետությունը եղջերաթաղանթի ինտրաէպիթելիալ նեոպլազիայի վիրաբուժական հեռացումից հետո:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer