Վիտրեոռետինալ վիրաբուժություն

Վիտրեոռետինալը վիրաբուժության այն ոլորտն է, որը իրականացնում է բարդ վիրահատական միջամտություն ցանցաթաղանթում և ապակենման մարմնում։ Նման համակցված վիրահատական միջամտության նպատակն է փոփոխված ապակենման մարմնի դուրս բերումը՝ կանխելով տեսողական սրության իջեցումը։

Վիտրեոռետինալ վիրաբուժությունը ժամանակակից ակնաբուժության ամենահեռանկարային ուղղություններից մեկն է։ Հենց այս ուղղություննն է թույլ տալիս լավացնել կամ ամբողջությամբ վերականգնել տեսողությունն, այն դեպքում, երբ մինչև վերջերս նման միջամտությունը համարվում էր անհնար։

Վիտրեոռետինալ վիրահատությունն նշանակվում է հետևյալ դեպքերում՝

  • Պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի
  • Տարիքային մակուլյար դեգեներատիվ թաց ձևի
  • Ապակենման մարմնի դեստրուկցիայի
  • Հեմոֆթալմ (արյունազեղում ապակենման մարմնում)
  • Հետթրոմբոթիկ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի
  • Էպիմակուլյար ֆիբրոզի
  • Ապակենման մարմնի ախտահարումների (պղտորում, ոսպնյակի հոդախախտ)
  • Մակուլյար պատռվածքների
  • Ցանցաթաղանթի շերտազատման և պատռվածքների
  • Կատարակտաների բարդացած վիրահատությունների

Վիտրեոռետինալ վիրաբուժության ամենահաճախ իրականացվող վիրահատություններից է վիտրէկտոմիան, որի ժամանակ ամբողջությամբ կամ մասամբ հեռացվում է ախտահարված ապակենման մարմինը։ Բացի դրանից իրականացվում է սպիացած հյուսվածքների հեռացում՝ ապակենման մարմնից կամ ցանցաթաղանթի մակերեսից։

Վիարահատության տևողությունը 30-90 րոպե է, ինչը կախված է հիվանդության բարդությունից և ծանրության աստիճանից։ Վիտրէկտոմիան իրականացվում է ամբուլատոր պայմաններում, տեղային անզգայացումով՝ առանց կարերի։

Վիրահատությունից հետո հիվանդին խորհուրդ է տրվում՝

  • Ակնաբույժի մշտական հսկողություն։
  • Նվազագույնի հասցնել տեսողական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը (հինգ կիլոգրամից ավել չբարձրացնել)։
  • Զերծ մնալ ջերմաստիճանի կտրուկ տատանումներից (չհաճախել շոգեբաղնիս, զգույշ մնալ տաք և սառը ջրեր օգտագործելիս)։
  • Եթե կատարվել է շերտազատված ցանցաթաղանթի վիրահատություն, ապա երկու-երեք շաբաթ պահպանել անկողնային ռեժիմ։

Վիտրեոռետինալ վիրահատությունների իրականացման առավելությունները Ս․Վ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում

  • Վիտրէկտոմիան՝ ապակենման մարմնի հեռացումն, առաջին անգամ կատարվել է մեր կենտրոնում 1985 թվականին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից։
    Սկսած այդ թվականից մինչ այսօր մեր Կենտրոնի բժիշկները պարբերաբար վերապատրաստվելով և կատարելագործվելով այս բնագավառում հաջողությամբ կատարում են վիտրեոռետինալ վիրահատությունները:
  • Յուրաքանչյուր հիվանդ դիմելով մեր կենտրոն՝ հնարավորություն ունի օգտվելու վնասվածքաբանական բաժանմունքի պրոֆեսոր Արմեն Հրաչիկի Վարդանյանի, բժիշկ-ակնաբույժ Կարեն Ալեքսանդրի Շաղբաթյանի, ինչպես նաև բաժանմունքի մյուս բարձրակարգ վիտրոռետինալ վիրաբույժների հմտությունից և փորձից։
  • Վիտրեոռետինալ վիրահատությունները մեր կենտրոնում իրականացվում են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար պայմաններում։
  • Վիրահատության մեթոդի ընտրությունն, ինչպես նաև վիրահատական միջամտության ծավալը, որոշվում է՝ նախնական իրականացված հետազոտությունների, պաթոլոգիայի բարդության և բուժող բժշկի կարծիքի հիման վրա։


  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer