Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է կիրառվել «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը

02 դեկտեմբերի 2015 | Գլաուկոմա | Цитата

Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է հաջողությամբ կիրառվել ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի մշակած «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը: Այն առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր, հեղափոխական մեթոդ: «Այ-ստենտը» ԱՄՆ առողջապահության դեպարտամենտի սննդի և դեղորայքի բաժնի կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային ճնշման նվազեցումն է:

«Մարդկանց մոտ ստեղծվել է տպավորություն, թե գլաուկոման անբուժելի հիվանդություն է: Դա կուրության պատճառ է դառնում միայն այն դեպքում, երբ անտեսվում է»,-ասում է գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը:

«Այ-ստենտի» գյուտի հեղինակը Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի (Իրվին) պրոֆեսոր, գլաուկոմայի փորձագետ, բժիշկ Ռիչարդ Հիլն է: Նա բազմիցս այցելել է Հայաստան և բազմաթիվ վիրահատություններ իրականացրել:

Սարքը տեղադրում է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ Լիլիթ Ոսկանյանը, ով ՀԱՆ աջակցությամբ վերապատրաստվել է ԱՄՆ-ում բժիշկ Ռիչարդ Հիլի մոտ և հաջողությամբ կիրառում է իր գիտելիքները նորարարական ակնաբուժական պրակտիկայում:

Գլաուկոման հիվանդություն է, որի ժամանակ ներակնային ճնշման տատանումների պատճառով տուժում է տեսողական նյարդը: Իսկ տեսողական նյարդի՝ որպես նյարդային հյուսվածքի, վնասման դեպքում վերականգնումն անհնարին է: Ներակնային ճնշումն էլ պայմանավորված է ներակնային հեղուկով, որը հատուկ ճանապարհով է դուրս գալիս. առաջին խոչընդոտը հենց այդ անկյունում է առաջանում, և կուտակված հեղուկը սկսում է ճնշել տեսողական նյարդը: Աչքի խցիկի անկյունում տեղադրվող շունտերը լավացնում են այդ հեղուկի արտահոսքը:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն դիմած հիվանդների 60 տոկոսը տառապում է առաջնային կամ երկրորդային բնածին գլաուկոմայով, որը վաղ թե ուշ փոփոխություններ կրելով՝ զարգացում է ապրում:

Շունտավորումը իդեալական միջամտություն է և ոչ մի բարդություն չի առաջացնում. բարդությունը կարող է առաջանալ միայն այն դեպքում, երբ միայն շունտավորումը բավարար չէ ներակնային ճնշումը իջեցնելու համար:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը և մեր երկիրն, առհասարակ, առաջիններից էին, որ մասնակցեցին շունտավորման գործընթացին, ինչն այսօր առողջապահական համակարգի ձեռքբերումներից է:

Ավտրալիայի և ԱՄՆ-ի գործընկերների հետ Հայաստան ժամանած ԱՄՆ Մինեսոտա նահանգի համալսարանի ակնաբուժության բաժանմունքի պրոֆեսոր Ռիչարդ Լինսդրոմը հիացած էր Կենտրոնի հարմարություններով և զինվածությամբ վիրաբուժական մեթոդներով: Նա նաև նշում է, որ հիացած է այն ֆանտաստիկ աշխատանքով, որը կատարում է բժիշկ Ոսկանյանը, իր փորձառությամբ և պրակտիկայով: Հայաստանում ձեռք բերված փորձը կիրառելի և տարածելի են նաև այլ ոլորտների վրա:

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) տնօրենների խորհրդի անդամ, Կալիֆորնիայի համալսարանի «Ջուլս Շտեյն աչքի ինստիտուտի» պրոֆեսոր Ջոն Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին երկու տասնամյակում իրենց հիմնական նպատակը եղել է աշխարհի լավագույն ակնաբույժ մասնագետներին Հայաստան բերելը, որպեսզի նրանք աչքի լույս պարգևեն հայ ժողովրդին:

Այսօր Հայաստանի համար շատ կարևոր է համագործակցությունը տարբեր երկրների առաջատար մասնագետների հետ, Հովհաննիսյանի խոսքերով իրենց համար մեծ պատիվ է նաև Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիանալի, բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների հետ աշխատանքը:



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Գլաուկոմա
• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի շարունակական համագործակցութունը Ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ• Մանկական գլաուկոմա. Գոնիոտոմիայի վիրահատությունը միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համագործակցում է աշխարհահռչակ Glaukos կազմակերպության հետ• Հոկտեմբերի 12-15 Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կատարվում են վիրահատություններ աչքի առաջային խցիկի միկրոշունտավորում• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կիրառվել է «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը• Նորագույն վիրահատություններ• Հարցազրույց գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյանի հետ• Գլաուկոմայի նորագույն բուժում ամերիկյան Glaukos կորպորացիայի հետ համատեղ• Գլաուկոմայի նորագույն բուժում
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer