Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համագործակցում է աշխարհահռչակ Glaukos կազմակերպության հետ

07 դեկտեմբերի 2015 | Գլաուկոմա | Цитата

2007թ-ից Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համագործակցում է աշխարհահռչակ Glaukos կազմակերպության հետ: Այդ պահից մինչ այժմ կենտրոն են այցելում ԱՄՆ-ի և տարբեր երկրների ամենաառաջատար մասնագետները (Գերմանիա, Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Սիմգապուր, Ֆիլիպիններ, Կանադա, Ճապոնիա, Հարավ Աֆրիկյան Հանրապետություն, Բրազիլիա, Ավստրալիա, Արգենտինա): Կենտրոն այցելած բոլոր բժիշկները համատեղ գլաուկոմայի բաժանմունքի վարիչ բ.գ.թ. Ոսկանյան Լ.Ա.-ի հետ անվճար հիմունքներով կատարում են գլաուկոմայով տառապող հիվանդների առաջային խցիկի միկրոշունտավորում (iStent) և կոնսուլտացիաներ,ինչպես նաև իրականացնում գիտաուսումնական աշխատանքներ և փորձի փոխանակում, որը մեծ խթան է Հայաստանում որակյալ կադրերի պատրաստման,կատարելագործման և պատշաճ ակնաբուժական ծառայություն կազմակերպելու համար:

Այժմ տեղադրվում են Glaukos կազմակերպության վերջին սերնդի մոդիֆիկացված միկրոշունտերը, որոնք հաշվի առնելով մեծ գիտա-փորձնական բազան և ներկայիս նանոտեխնոլոգիական հնարավովությունները գրեթե հասցվել են կատարելության: Բուժական և գիտահետազոտական աշխատանքները պատշաճ և որակյալ իրականացնելու համար Գլաուկոմայի բաժանմունքը զինված է ամենաթարմ և առաջատար ախտորոշիչ սարքավորումներով, որոնց օգնությամբ ախտորոշվում են հիվանդությունները դեռևս նախակլինիկական շրջանում: Որպես ավանդույթ այս տարի ևս կատարվում են նորագույն վիրահատություններ և աշխարհի առաջատար ակնաբուժական գիտաժողովներում Հայաստանը ներկայացվում է որպես ամենաակտիվ կենտրոն շունտավորման ասպարեզում:



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Գլաուկոմա
• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի շարունակական համագործակցութունը Ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ• Մանկական գլաուկոմա. Գոնիոտոմիայի վիրահատությունը միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է կիրառվել «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը• Հոկտեմբերի 12-15 Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կատարվում են վիրահատություններ աչքի առաջային խցիկի միկրոշունտավորում• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կիրառվել է «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը• Նորագույն վիրահատություններ• Հարցազրույց գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյանի հետ• Գլաուկոմայի նորագույն բուժում ամերիկյան Glaukos կորպորացիայի հետ համատեղ• Գլաուկոմայի նորագույն բուժում
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer