Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացվեց «LookOptic» օպտիկան

08 փետրվարի 2016 | Նորություններ | Цитата

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը, գտնվում է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի առաջին հարկում: Այս համադրությունը հնարավորություն է տալիսայցելուներին անմիջապես մեկ վայրում, նախքան ակնոց գնելը, հետազոտվել կենտրոնում առկա նորագույն սարքավորումների օգնությամբ, կատարել փորձառու և բարձրակարգ մասնագետների խորհրդատվություն, ում կողմից հստակ կախտորոշվի ձեր տեսողության անկման պատճառը, կկատարվի անհատական ակնոցայինշտկում և կառաջարկվի ամենաարդյունավետ լուծումը, որից հետո միայն «ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահի արհեստավարժ անձնակազմի կողմից կառաջարկվեն ձեզհամապատասխան ակնոցի շրջանակներ և տեղում կպատրաստվեն ակնոցներ: Ակնոցների ճիշտ ընտրությունը հստակ տեսողության երաշխիքն է: Մենք երաշխավորում ենք մեր տեսականու բարձր որակը և աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը:

“LOOK OPTIC” խանութ սրահը առանձնանում է իր եզակիությամբ Հայաստանում՝ այն հագեցված է վերջին սերնդի նորագույն սարքավորումներով, առանձնանում է ակնոցային ոսպնյակների մշակման և տեղադրման առանձնահատկություններով և նմանը չունեցող շրջանակների մեծ տեսականիով: Հետևյալ սարքավորումները միակն են հանրապետությունում՝ Auto lens edger LE-600 ( ոսպնյակների ավտոմատ կերպով մշակման և պատրաստման սարք, որը թույլ է տալիս 5 րոպեում պատրաստել ցանկացած տիպի ակնոցային ոսպնյակներ), Ultrasonic cleaner CP-17A (ակնոցային շրջանակաների ուլտրաձայնային մաքրման համար նախատեսված սարք), Lens tinting machine CT51001-3 ( ակնոցային ոսպնյակներին 
ցանկացած գույներին երանգ տալու համար), որոնք անհրաժեշտ են ցանկացածբարդության ակնոցային ոսպնյակների մշակման, տարբեր կառուցվածքի շրջանակների մեջ նրանց տեղադրման, ակնոցային ոսպնյակների ներկրման և ակնոցաինշրջանակների ուլտրաձայնային մաքրման համար:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը հանդիսանում է գերմանական "RODENSTOCK" ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որը հայտնի է ողջաշխարհում որպես բարձրորակ շրջանակներ և ոսպնյակներ արտադրող:

«ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» խանութ սրահը, ունի նաև լայն տեսականի հետևյալ բրենդներից՝ Bogner, Claudia Schiffer, Jil Sander, Mercedes Benz, Porsche Design, Rocco, Rodenstock:

Բացման օրվանից մարդիկ մեզ վստահում են իրենց ամենաարժեքավորը՝ տեսողությունը:
 
Բացահայտե՛ք կատարյալ տեսողության և գերազանց տեսքի տունը՝ «ԼՈՒՔ ՕՊՏԻԿ» և գնահատեք բարձրակարգ սպասարկումը:
 
Հասցե՝ Ֆուչիկի 30, Ս. Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոն, 1 հարկ
 
Հեռ.՝ (+374) 11 200-320


  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer