Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական Կենտրոնի Բորբոքային հիվանդությունների բաժանմունքում շարունակաբար կատարվում է եղջրաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական Կենտրոնի, Բորբոքային հիվանդությունների բաժանմունքում շարունակաբար կատարվում է եղջրաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ՝ բոլոր այն դեպքերում, երբ տեսողության կորստի պատճառը տարբեր հիվանդությունների հետևանքով առաջացած եղջրաթաղանթի պղտորումն է:

Ստորև ներկայացնում ենք կատարված բազմաթիվ վիրահատություններից մի քանի հետաքրքիր դեպք.

ԴԵՊՔ 1. Հիվանդ՝25տ., իգ սեռի, դիմել է հերպես վիրուսի հետևանքով առաջացած եղջրաթաղանթի թափածակումով: Կատարվել է ամնիոտիկ թաղանթի փոխպատվաստում ակնագնդի պահպանման նպատակով: Վիրահատությունից որոշ ժամանակ անց թափածակման հատվածում առաջացել է սպի: Մոտ 1տարի անց կատարվել է եղջրաթաղանթի փոխպատվաստում, տեսողությունը վերականգնելու նպատակով: Վիրահատության հաջորդ օրը տեսողության սրությունը՝ 0.2:

Առաջ

Հետո

       Առաջ                 Հետո

ԴԵՊՔ 2. Հիվանդ՝51տ., իգ սեռի, դիմել է հերպես վիրուսի հետևանքով առաջացած եղջրաթաղանթի պղտորումով: Կատարվել է պլանային վիրահատություն՝եղջրաթաղանթի փոխպատվաստում, տեսողությունը վերականգնելու նպատակով: Վիրահատության հաջորդ օրը տեսողության սրությունը՝ 0.1:

             Առաջ                            Հետո

ԴԵՊՔ 3. Հիվանդ՝63տ., իգ.սեռի, այլ կլինիկայում երկարատև բուժումից հետո դիմել է եղջրաթաղանթի թափածակումով՝ գանգատվելով աչքի շրջանում ցավից, արցունքահոսությունից, թարախային արտադրությունից, լուսավախությունից: Նշում է, որ պատահաբար վնասել է աչքը ընկույզի կեղևով: Եղջրաթաղանթից վերցվել է քերուկ, որտեղ հայտնաբերվել է ֆուզարիում: Դեղորայքային բուժումը էֆֆեկտիվ չէր և կատարվեց եղջրաթաղանթի փոխպատվաստում: Վիրահատության հաջորդ օրը տեսողության սրությունը՝ 0.1:

                      Առաջ                                             Հետո

   

ԴԵՊՔ 4. Հիվանդ 23տ., ար. սեռի, դիմել է եղջրաթաղանթի թափածակումով, ակնագնդի պարունակությունը վերքի մեջ՝ քերուկում հայտնաբերվել է կապտաթարախային ցուպիկ: Ակնագնի պահպանման նպատակով կատարվել է անհետաձգելի եղջրաթաղանթի փոխպատվաստում:

Առաջ

                   Հետո



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer