Կատարախտ

Կատարախտը համարվում է աշխարհի ամենատարածված աչքի հիվանդություններից մեկը: Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալների՝ աշխարհում այդ հիվանդությամբ տառապում են ավելի քան 17 միլիոն մարդ:

Ի՞նչ է կատարախտը

Կատարախտը աչքի հիվանդություն է, որն արտահայտվում է ոսպնյակի ամբողջական կամ մասնակի պղտորումով, տեսողության սրության խանգարումով՝ ընդհուպ մինչև կուրություն:

Տարբերում են բնածին և ձեռքբերովի կատարախտներ

Բնածին կատարախտը հանդիպում է 10.000-ից մեկ նորածնի մոտ: Բնածինի պատճառ կարող են հանդիսանալ՝ ներարգանդային ինֆեկցիան հղիության ընթացքում, մոր կողմից օգտագործված ալկոհոլը, ծխախոտը, թմրադեղերը և մի շարք ժառանգաբար անցնող հիվանդություններ:

Ձեռքբերովի կատարախտն առաջանում է հետևյալ պատճառներից.

  • Տարիքային փոփոխություններ
  • Ոսպնյակում արտաքին կամ ներքին անբարենպաստ գործոնների ազդեցությունը /բարձր կամ ցածր ջերմություն, ագրեսիվ գազեր և հեղուկներ, թույներ, դեղամիջոցներ, էլեկտրամագնիսական ալիքներ և այլն/:
  • Աչքի վնասվածքներ
  • Մի շարք հիվանդություններ /շաքարային դիաբետ, բարձր ճնշում, ռևմատիկ արթրիտ և այլն/:
  • Օրգանիզմի իմունային համակարգի տարբեր խանգարումներ
  • Հորմոնային դեղամիջոցների երկարատև օգտագործում
  • Ժառանգական նախատրամադրվածություն

Ձռքբերովի կատարակտների մեծ մասը կազմում են ծերունական կատարախտները:

Միևնույն ժամանակ վերջին տարիներին աշխարհում նկատվում է այդ հիվանդության «երիտասարդացման» տենդենցը:

Կատարախտի ի հայտ գալու նշանները և ընթացքը:

Կատարախտն, ըստ ընթացքի, լինում է սկսվող, ոչ հասուն և հասուն:

Հիվանդության սկզբնական նշաններն են երկտեսություն, պատկերների ընդարձակում, աչքերի առաջ կետերի ի հայտ գալը, տեսանելի պատկերների երանգավորում, կարդալու ընթացքում դժվարություններ, որոնք կապված են տառերի միջև ընկած հեռավորության և ընդհանուր ֆոնի հետ:

Սկսվող կատարախտի փուլում տեսողության սրությունը չի նվազում: Այն կարող է տևել 1-3 կամ 10-15 տարի: Ոչ հասուն կատարակտի փուլում դիտվում է տեսողության սրության նվազում, հասուն կատարակտի փուլում՝ առարկայական տեսողության բացակայություն՝ պահպանելով լուսազգացողություն:

Կատարախտի բուժումը

Հայտնի է կատարակտի բուժման 2 մոտեցում՝ դեղորայքային և վիրահատական: Դեղորայքային բուժումն իրականացվում է կատարախտի զարգացման փուլում՝ ոսպնյակի արագ պղտորումը կանխելու նպատակով: Աչքի կաթիլների օգտագործումը կօգնի կանխել կատարախտի հետագա զարգացումը, բայց լիովին բուժմանը չի օգնի: Դեղորայքային բուժման արդյունավետությունն ավելի բարձր է վաղ փուլում, երկարատև կաթիլների օգտագործման դեպքում: Նրանք տարբերակվում են իրենց արդյունավետությամբ, արժեքով և ուրիշ չափանիշներով: Յուրաքանչյուր ընտրության դեպքում պետք է խորհրդակցել բժիշկ ակնաբույժի հետ:

Կատարախտի բուժման հիմնական մեթոդը պղտորված ոսպնյակի վիրաբուժական հեռացումն է, հեռացումը հնարավոր է ամբողջովին՝ պատիճով: Կատարախտի հեռացման այսպիսի մեթոդը կոչվում է ներպատիճային և վերջին տասնամյակում քիչ է օգտագործվում: Կատարակտի հեռացման ամենատարածված մեթոդն է արտապատիճայինը: Նրա իմաստը կայանում է ոսպնյակի նյութի հեռացման մեջ, միևնույն ժամանակ ոսպնյակի պատիճը մնում է անվնաս: Բայց վերջին տարիներին ամբողջ աշխարհում բժշկական գիտության և տեխնիկայի զարգացման հետ կատարակտի հեռացման հիմնական միջոցը դարձել է Ֆակոէմուլսիֆիկացիան՝ ոսպնյակի հեռացումը ուլտրաձայանին հեղուկի մանրացման ճանապարհով: Այսպիսի վիրահատության առավելությունը ակնհայտ է: Ժամանակակից սարքավորումների կիրառումը թույլ է տալիս վիրահատությունը կատարել 3,2 մմ չափով կտրվածքի միջոցով: Այդպիսի կտրվածքների դեպքում կա՛մ ընդհանրապես կարեր չեն դրվում, կա՛մ էլ դրվում են քիչ քանակությամբ:

Կատարախտի հեռացումից հետո ոսպնյակի պարկի մեջ տեղադրվում է արհեստական ոսպնյակ՝ այսպես կոչված ներակնային ոսպնյակ /IOL/: IOL-ները լինում են փափուկ և կոշտ: Կոշտերը պատրաստվում են պլաստմասայից: Այս դեպքում ոսպնյակի ներդրման համար պահանջվում է ավելի մեծ կտրվածք՝ 5,5-6,5 մմ: «Ճկուն» ինտրաօկուլյար լինզաները ձեռք են բերում ավելի մեծ ճանաչում, նրանց կարելի է կռել խողովակի նման և հատուկ սարքերի միջոցով տեղադրել աչքի մեջ՝ առանց կտրվածքի ավելացման: Լինզաների որոշ տեսակներ իրենց մեջ պարունակում են դեղին ֆիլտր աչքի պաշտպանության համար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք առկա են արհեստական և բնական լույսի մեջ և վերջին հետազոտությունների արդյունքներով կարող են առաջացնել ցանցի ախտահարում: Բացի այդ ներկա ժամանակում մշակվում են լինզաներ հատուկ ռեֆրակցիոն ցանցերով, որոնք թույլ են տալիս հիվանդին վիրահատությունից հետո, ինչպես մոտիկը, այնպես էլ հեռուն առանց ակնոցի լավ տեսնել:

Վիրաբուժական բուժման մեթոդի ընտրությունը կախված է ոսպնյակի կորիզի կարծրությունից և հիվանդի տարիքից: Ինչքան ոսպնյակը կարծր է և հիվանդը ծեր է, այնքան դժվար է օգտագործել ուլտրաձայնը ոսպնյակի կորիզի մանրացման համար: Ինչ տեսակ վիրահատություն է ցուցված յուրաքանչյուր հիվանդին, որոշում է բժիշկ-ակնաբույժը:

Վերջին տարիներին ակնաբույժները չեն սպասում կատարակտի լիովին «հասունացմանը», ինչպես դա նախկինում էր: Ավելի հեշտ և անվտանգ է հեռացնել չհասունացած կատարակտը, քանի դեռ ոսպնյակը փափուկ է: Կատարակտի հեռացման ցուցմունքը՝ տեսողության սրության նվազումն է, որը բերում է աշխատունակության սահմանափակմանը կամ սովորական կյանքի դիսկոմֆորտի: Հետվիրահատական բարդությունները առաջանում են շատ հազվադեպ և լուրջ վտանգ չեն ներկայացնում: Կատարակտի հեռացումը նաև անվանում են վիրաբուժության մարգարիտ: Հաճախ կույր մարդը վիրահատությունից հետո դառնում է տեսնող:

Կատարակտայի պրոֆիլակտիկան

Պրոֆիլակտիկ պրոգրեսիվող զարգացման միջոցներից է համարվում՝ վատ սովորություններից հետ կանգնելը, մարմնի զանգվածի կարգավորումը, վառ արևային լույսի տակ լինելու սահմանափակումը, արևային ակնոցների կրումը, կենցաղի անվտանգության հետևումը, սննդի մեջ բավականաչափ թարմ մթերքների, վիտամինների օգտագործումը, այսինքն՝ առողջ ապրելակերպի վարումը: Եվ հիշե՛ք, աչքի տեսողության նվազման դեպքում ժամանակին բժշկին դիմելը կօգնի խուսափել բարդություններից և երկար պահպանել լավ տեսողությունը:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer