Եղջերաթաղանթի հիվանդություններ

Եղջերաթաղանթը աչքի արտաքին թափանցիկ թաղանթն է: Եղջերաթաղանթի հիվանդությունները ըստ բնույթի լինում են բորբոքային, դիստրոֆիկ, դեգեներատիվ և նեոպլաստիկ:

Եղջրենու բորբոքային հիվանդությունները (կերատիտները) ըստ պատճառի լինում են ինֆեկցիոն և իմունային: Կերատիտներով հիվանդները գանգատվում են աչքի կարմրությունից, տեսողության վատացումից, լուսավախությունից, ցավից, զգալի դիսկոմֆորտից: Ինֆեկցիոն կերատիտները ըստ ծագման լինում են բակտերիալ, վիրուսային, սնկային և պարազիտար:

Բակտերիալ կերատիտները առաջանում են միկրոօրգանիզմների ներթափանցման արդյունքում,որոնց ներթափանցման համար ռիսկի գործոն է եղջրենու էպիթելի ամբողջականության խախտումը: Սնկային կերատիտների զարգացման հիմնական ռիսկի գործոն է հանդիսանում եղջրենու միկրոտրավման հողի, բանջարեղենի և բույսի հետ:

Պարազիտար կերատիտները հանդիպում են կոնտակտային լինզա կրողների մոտ, որոնք օգտագործում են ոչ ստերիլ լուծույթներ կամ հոսող ջուր լինզան ախտահանելու համար: Վիրուսային կերատիտներից առավել հաճախ հանդիպում է հերպես վիրուսով հարուցված կերատիտները: Հիվանդները նշում են շրթունքի հերպեսի կամ քթային հերպեսի առկայության մասին: Կերատիտների բուժումը կատարվում է կոնսերվատիվ եղանակով աչքի կաթիլների միջոցով, և եթե երկարատև կոնսերվատիվ բուժումը չի տալիս դրական արդյունք, կատարվում է եղջրենու փոխպատվաստում (կերատոպլաստիկա):

Ստորև ներկայացված է ինֆեկցիոն կերատիտ նախքան բուժումը և բուժումից հետո (6շաբաթ անց)

Ինֆեկցիոն բորբոքային օջախ

 

Մեղմարտահայտված սպի

 

Եղջրենու ինֆեկցիոն թափածակված
խոց 
(կապտաթարախային
ցուպիկով հարուցված)

Թափանցող կերատոպլաստիկայից հետո։
Վիրահատությունը կատարվել է անհապաղ,
աչքը որպես օրգան պահպանելու համար։ 


Իմունային կերատիտները սովորաբար հանդիպում են շարակցական հյուսվածքի հիվանդությունների (կոլլագենոզների) հետ զուգակցված (ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ և այլն): Բուժումը կայանում է  համակարգային հիվանդության բուժման և աչքում արհեստական արցունքի կաթիլների նշանակման մեջ:

Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքում ախտորոշվում և բուժվում են նաև եղջրենու դեգեներացիաներով, դիստրոֆիաներով և  նեոպլաստիկ հիվանդություններով հիվանդներ:

Եղջրենու դեգեներացիաները իրենցից ներկայացնում են հյուսվածքի մասնիկների դեկոմպենսացիա և հյուսվածքի ֆունկցիայի խանգարում: Առաջանում են տարիքի հետ կապված ֆիզիոլոգիական փոփոխություններից կամ միջավայրի վնասակար ազդեցություններից: Նրանցից հաճախ հանդիպում են ժապավենաձև և լիպիդային կերատոպաթիաները (մի դեպքում Ca–ական աղերի, մյուս դեպքում ճարպերի նստվածք):

Եղջրենու դիստրոֆիաներն իրենցից ներկայացնում են բիլատերալ,սիմետրիկ և ժառանգական հիվանդություններ: Եղջրենու էքտազիաները իրենցից ներկայացնում են հիվանդություններ, որոնց ժամանակ եղջրենու կորությունը փոփոխված է: Նրանցից հաճախ հանդիպում են կերատոկոնուսը և կերատոգլոբուսը:

Եղջրենու նեոպլաստիկ հիվանդություններից հաճախ հանդիպում է եղջրենու ինտրաէպիթելիալ նեոպլազիայի տարատեսակ «carcinoma in situ»-ն: Այն իրենից ներկայացնում է  դանդաղ պրոգրեսիվող հիվանդություն, որին բնորոշ է չարորակացման ցածր աստիճան: Բուժումը կատարվում է վիրահատական եղանակով հեռացման միջոցով:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer