Առաջին անգամ Հայաստանում Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում Verion գերժամանակակից սարքավորումը՝ ներակնային, այդ թվում թորիկ ոսպնյակների հաշվարկի և վիրահատության պլանավորման համար

30 մայիսի 2016 | Նորություններ | Цитата

2016 թ.ի մայիսից Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում կատարակտի բուժման վիրահատությունները կատարվելու են ռեֆրակցիոն մոտեցմամբ` ամենաժամանանկից և Հայատանում միակ Verion սարքավորման միջոցով, ինչն ապահովում է հաշվարկի բարձր ճշգրտություն և վիրահատության պլանավորումը: Համակարգն ապահովում է վիրահատության արդյունքի մեջ վստահության նոր մակարդակ` բարձրացնելով ռեֆրակցիոն արդյունքները:

Թորիկ ոսպնյակների իմպլանտացիան կատարակտի և աստիգմատիզմի բուժման արդյունավետ եղանակ է: Նախկինում աստիգմատիզմով համակցված կատարակտան որոշակի բարդություններ էր առաջացնում վիրաբույժի համար, քանի որ նույնիսկ վիրահատությունից հետո հիվանդը պարզ չէր տեսնում առանց ցիլինդրիկ ակնոցների: AcrySof Toric թորիկ ոսպնյակների լայն կիրառումը ապահովեց կյանքի նոր որակ կարարակտով և աստիգմատիզմով հիվանդների համար:

Եթե աստիգմատիզմի ու կատարակտի պատճառով Ձեզ համար տեսողությունը լուրջ խնդիր է դարձել, ապա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Ձեզ հնարավորություն է տալիս հատուկ լինզաների տեղադրմամբ ազատվել երկու խնդիրներից միաժամանակ:

Թորիկ լինզաները խորհուրդ են տրվում.

• Կատարակտ ունեցող հիվանդներին, քանի որ ամենափոքր աստիգմատիզմին վիրահատությունից հետո գումարվում է հետվիրահատականը
• Աստիգմատզիմ ունեցող հիվանդներին
• Հիվանդներին, ովքեր ունեն ձեռքբերովի աստիգմատիզմ
• Եղջերաթաղանթի հիվանդություններ ունեցող հիվանդներին
• Եղջերաթաղանթի տրավմա ունեցող պացիենտներին, ովքեր անհաջող ռեֆրակցիոն վիրահատություն են տարել
• Եղջերաթաղանթի փոխպատվաստում տարած /նման հիվանդները մեծամասամբ ունենում են աստիգմատիզմի բարձր աստիճան, ինչը մեծ խնդիր է առաջացնում կոնտակտային լինզաների ու ակնոցների ընտրության հարցում/:

Տորիկ լինզան դրվում է աչքի պղտորված ոսպնյակի փոխարեն արդյունավետ վիրահատության միջոցով` ֆամոէմուլսիֆիկացիայի մեթոդով:

Իսկ մինչ վիրահատությունը հիվանդը մանրամասն հետազոտվում է, քանի որ լիարժեք ախտորոշումը շատ կարևոր նախապայման է նման վիրահատության իրականցման համար:

Տորիկ լինզաների ընտրությունը խիստ անհատական է. հաշվի են առնվում հիվանդի աչքի կառուցվածքային առանձնահատկություններն ու խնդիրները, պացիենտի տարիքը, կենսակերպը, գործունեությունը:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer