Առաջին անգամ Հայաստանում կոպերի և ակնակապիճի կապիլյարային հեմանգիոմայի բուժումը պրոպրանոլոլի միջոցով

Կապիլյարային հեմանգիոման հանդիսանում է մանկական տարիքի անոթային նորագոյացություն: Այն զարգանում է երեխայի կյանքի առաջին ամիսներին: Իր զարգացման առավել աճը նկատվում է մինչև մեկ տարեկան հասակը, որից հետո կապիլյարային հեմանգիոման հիմնականում հետ է զարգանում: Եթե նորագոյացությունը ընդգրկում է վերին կոպը և ակնակապիճը և բերում է բիբի փակման, երխայի մոտ կարող է զարգանալ խորը ամբլիոպիա, ծույլ աչք, շլություն, դեմքի դեֆորմացիաներ:

Տեսողական ֆունկցիաների պահպանման նպատակով կապիլյարային հեմանգիոմայի բուժումը պրոպրանոլոլի միջոցով իրականցվում է ՍՎ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի աչքի պլաստիկ վիրաբուժության բաժամնմունքի և Արաբկիր բժշկական կենտրոնի  մանկաբույժների հետ համատեղ: Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է կապիլյարային հեմանգիոմայի բուժում պրոպրանոլոի միջոցով: Բուժումը անցել է առանց բարդությունների: Երկու մասեկան աղջիկ երեխան ստացել է պրոպրանոլոլ համաձայն սխեմայի վեց ամիս տևողությամբ: Ներկայացվում են կլինիկական ֆոտոները մինչև բուժումը, չորս ամիս անց և վեց ամիս անց: Նշենք, որ ներկայացված կլինիկական դեպքը միակն է Հայաստանում, և նախկինում կապիլյարային հեմանգիոման նմանատիպ դեպքերում հանդիսանում էր անբուժելի:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer