ՇԼՈՒԹՅԱՆ ԱՏԻՊԻԿ Ձև - Դուանի համախտանիշ
(պարալիտիկ շլություն) և նրա բուժման ժամանակակից տակտիկան

Դուանի համախտանիշը կամ ռետրակցիոն համախտանիշը պատկանում է շլության ատիպիկ ձևերին: Այն բավականին հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է և առավել հաճախ հանդիպում է մանկական ակնաբույժի պրակտիկայում: Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան մեծ փորձ ունի նման հիվանդների բուժման գործում՝ հատկապես վերջին տարիներին:

Հիվանդության բնորոշ ախտանիշներն են՝

  1. Ախտահարված աչքի շարժունակության սահմանափակում կամ բացակայություն,
  2. Ակնագնդի ներս քաշում (ռետրակցիան) դեպի օրբիտա, որի հերևանքով առաջանում է ակնաճեղքի նեղացում,
  3. Գլխի հարկադրական դիրքը (ծուռվզություն)

Դուանի համախտանիշը լինում է բնածին և ձեռք բերովի: Ձեռք բերովի ռետրակցիոն համախտանիշը կարող է առաջանալ օրբիտայի հատվածում վնասվածքների և բորբոքային պրոցեսների հետևանքով: Բնածին ռետրակցիոն համախտանի պատճառ հանդիսանում են ակնաշարժ մկանների ոչ ճիշտ ներվավորումը և անոմալ զարգացումը:

Դուանի համախտանիշը լինում է երեք տիպի՝

Առաջին տիպը առավել հաճախ է հանդիպում: Նրան բնորոշ են  էզոտրոպիան (ակնագնդի շեղում դեպտ ներս) ուղիղ հայացքի դիրքում, ակնագնդի շարժունակության բացակայություն կամ խիստ սահմանափակում դեպի դուրս և ակնաճեղքի մեծացում ակնագնդի դեպի դուրս շարժման դեպքում: Ակնագնդի շարժունակությունը դեպի ներս պահպանված է, սակայն ներս նայելիս ակնաճեղքը խիստ նեղանում է և առաջանում է ակնագնդի ռետրակցիա: Խիստ բնորոշ է  նաև գլխի հարկադրական դիրքը:

Երկրորդ տիպ բնորոշ է՝ տարամիտվող շլությունը (էկզոտրոպիան), ակնագնդի շարժունակության բացակայությունը դեպի ներս, պահպանված  է դեպի դուրս շարժունակությունը: Նույնպես առկա է գլխի հարկադրական դիրք:

Երրորդ տիպ սահմանափակ է  ինչպես ներս բերումը, այնպես էլ դուրս տանումը: Առաջանում է ակնագնդի ռետրակցիա:

Բուժումը: Դուանի համախտանիշով հիվանդների բուժումը իրականացվում է վիաբուժական  և կոնսերվատիվ եղանակներով: Վաղ և ճիշտ դրված ախտորոշման արդյունքում, ներկայումս Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հնարավոր է դարձել հասնել լավ արդյունքների, քանի որ բարդություններից խուսափելու նպատակով վիրահատությունները կատարվում են ավելի վաղ ժամկետներում: Մեր կլինիկայում վերջին տարիների ընթացքում վիրահատվող երեխաները եղել են 6-8 տարեկան, որը կազմել է տվյալ պաթոլոգիայով վիրահատվածների 60-70%: Առանձին դեպքերում, երբ առկա է եղել գլխի արտահայտված հարկադրական դիրք և երկաչյա տեսողության խաթարում, վիրաբուժական միջամտությունը կատարվել է ավելի վաղ տարիքում՝ սկսած 4 տարեկանից: Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ այդ տարիքում կատարված վիրահատական միջամտության պրոգնոզը ավելի բարենպաստ է:

Դա առավելություն է տալիս հիվանդին խուսափել հնարավոր հետագա բարդություններից:  Կլինիկորեն քիչ արտահայտված դեպքերում կազմակերպվում են օրթոպտոպլեօպտիկ միջոցառումներ (ապարատային բուժում):

Վիրահատության էությունն է. դրսային ուղիղ մկանի պլաստիկա վերտիկալ մկանների հաշվին, ըստ Օ՛Կոնորեի և Հումմելսգեյմի, անհրաժեշտության դեպքում նաև այլ մկանների ընդգրկումով:

Վիրահատության նպատակն է.
Օպտիկական՝ խաթարված երկաչյա տեսողության վերականգնում, տեսողության սրության բարձրացում;
գլխի հարկադրական դիրքի հնարավորինս ուղղում՝ մկաների կոնտրակտուրայից խուսափելու նպատակով;
կոսմետիկ՝ ապահովել ակնաճեղքի մեծացում և հնարավորինս ակնագնդի շարժունակության մեծացում:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան հանդիսանում է առաջատարը Հայաստանում Դուանի համախտանիշով հիվանդների վաղ հասակում վիրահատության հարցում:



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Մանկական հիվանդություններ
• Մանկական գլաուկոմա. Գոնիոտոմիայի վիրահատությունը միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Տեսողական խնդիրները երեխաների մոտ• Պտոզը երեխաների մոտ• ԱՄՆ-ից ժամանած ակնաբույժը՝ Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում• Իրականություն է դարձել Անհասության ռետինոպաթիայի բուժումը Հայաստանում• Ի՞նչ է անհասության ռետինոպաթիան• Անհասության ռեթինոպաթիայի ախտորոշման և բուժման ներդրումը Հայաստանում• Կատարակտ երեխաների մոտ• Շլություն
Նորություններ
• 2017թ․-ի մայիսի 5-9 Լոս-Անջելեսում տեղի ունեցավ գրեթե բոլոր ակնաբույժների կողմից սպասված և էտալոն հանդիսացող հանրահայտ ASCRS հոբելյանական կոնգրեսը• Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է մի շարք նոր սարքավորումներով, որոնցից շատերը միակն են Հայաստանում• «Դուք իսկապես լույս եք բերել հայի աչքերին». Լևոն Ալթունյան• Վիրաբուժությունը պաշտոն չէ, այն կոչում է, որին պետք է արժանանալ…• Վերջին նորարարությունը օպտիկական կոհերենտ շերտագրության ասպարեզում արդեն Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում`Canon OCT HS 100.• Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով• ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԻՐ ԵՐԵԽԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՊԱՎԻՆԵԼ Է - Ս.Վ.Մալայանի անվան Ականաբուժական կենտրոնի ակնաբույժներին• Համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով• Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողով՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer