Միակը Հայաստանում տեսողության շտկում բացառիկ ամերիկյան «ALCON» ֆիրմայի ֆեմտովարկյանային լազերի միջոցով

Տեսողության տարբեր խանգարումների կորեկցիայի մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում: Հայաստանում՝ ի դեմս Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի, ներդրվում ու կիրառվում են ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները:

Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման տասնամյա փորձ: 2005թ.-ից ի վեր կենտրոնում կատարվել է ավելի քան 8 500 լազերային վիրահատություն /ՖՌԿ, LASIK/, որոնց արդյունավետության ու առավելության ապացույցն են օրեցօր աճող հիվանդների վստահությունը:

2010թ.-ին առաջինը Հայաստանում Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի «Ախտորոշիչ և լազերային վիրաբուժության» բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Ալեքսանդրի Մալայանն է կատարել տեսողության լազերային շտկում՝ LASIK` ռեֆրակցիոն վիրաբուժության նոր եղանակով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի շտկման նպատակով:

2014թ.-ի մարտից Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նորագույն եղանակի իրագործումը՝ Ֆեմտո-LASIK-ը. Այս մեթոդից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները:

Ֆեմտովայրկյանային լազերը վայելում է ամբողջ աշխարհի ռեֆրակցիոն վիրաբույժների վստահությանը և 1999թ.ին արժանացել է Նոբելյան մրցանակի:

Մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո- LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը:

Ֆեմտո-LASIK եղանակի առավելություններն են.

  • Բարձր արդյունավետություն: Կողմնակի երևույթների առաջացման նվազագույն հավանականությամբ և նվազագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերվող առավելագույն տեսողություն:
  • Ֆեմտո-LASIK-ի լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջև մթության զգացումը:
  • Տեսողական ֆունկցիայի գերարագ վերականգնում:
  • Մակերեսային լաթի ձևավորման ժամանակ կտրվածքի բացակայություն:
  • Եղջրենու լաթի ձևավորվում ընդամենը վայրկյանում:
  • Բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելու հնարավորություն:
  • Ապահովում առավելագույն տեսողություն ցածր լուսավորության պայմաններում /մթնշաղ,գիշեր, անձրև կամ մառախուղ/:
  • Եղջրենու լաթի անհատականացում

Դուք հնարավորություն ունեք ոչ միայն ձերբազատվել ակնոցներից և կոնտակտային ոսպնյակներից, այլև ձեռք բերել լիարժեք կյանք:

FEMTO-LASIK եղանակը արագություն է, երաշխավորված արդյունք, վստահելիություն և կանխատեսելիություն:

www.emalayan.com

Հեռ: + 374 10 35 49 81, + 374 91 21 10 09



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer