Ժամանակակից ակնաբուժություն - կերատոպլաստիկա (եղջերաթաղանթի փոխպատվաստում)

Կերատոպլաստիկան վիրահատություն է, որն իրենից ներկայացնում է հիվանդ եղջերաթաղանթի փոխարինումը դոնոնրից վերցված առողջ եղջերաթաղանթով: Գործողությունը հիմնականում ուղղված է տեսողության սրության վերականգնմանը, եւ երբեմն որպես տեսողական օրգան ակնագնդի պահպանմանը:

Արդեն տասնյակ տարիներ է ինչ Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնում, մասնավորապես բորբոքային հիվանդությունների բաժանմունքում կատարվում է եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատւթյուններ-կերատոպլաստիկա: Վերջին ժամանակներս Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնը սերտորեն համագործակցում է Վաշինգտոնւմ Sight Life աչքի բանկի հետ, որտեղիցել ձեռք է բերվում դոնորական եղջերաթաղանթը: Միայն մայիս-հունիս ամիսներին 30 մարդ վիրահատվել է կերատոպլաստիկայի կապակցությամբ: Ներկայումս առաջիկա ամսում 21 հիվանդի համար պատվիրված է դոնորական հյուսվածք: Հիվանդները կվիրահատվեն հուլիս ամսվա մեջ:

Բորբոքային հիվանդությունների բաժանմունքում կերատոպլաստիկան իրականացվում է աինպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են կերատոկոնւսը, եղջերաթաղանթի պելլյուսիդ մարգինալ դեգեներացիան, եղջերաթաղանթի սպիական փոփոխությունները, տարբեր տեսակի կերատոպաթիաները՛ բուլյլոզ և ժապավենաձև, եղջերաթաղանթի հետայրվածքային սպիերը, ինչպես նաև եղջերաթաղանթի խոցեր, որոնք չեն ենթարկվում դեղորայքային բուժման և պահանջում են հրատապ վիրաբուժական միջամտություն:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer