Տեսողական խնդիրները երեխաների մոտ

16 սեպտեմբերի 2016 | Մանկական հիվանդություններ | Цитата

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես ավելացել է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների քանակը։ Դրանում մեծ դեր ունի ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը (համակարգիչներ, հեռախոսներ, դասապատրաստում), ինչպես նաև էկոլոգիական խնդիրները։ Մեզ դիմող հիվանդների մոտ առկա են բազմաթիվ բորբոքային հիվանդություններ, կատարակտա, գլաուկոմա, շլություն, զանազան բնական շեղումներ (կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, ամբլիոպիա)։

Ս.Վ. Մալայանի անվան կենտրոնում տարեկան հետազոտվում և համապատասխան բուժում են ստանում 0-18 տարեկան շուրջ 6000 երեխաներ։ Նրանց մեջ առավել մեծ քանակ են կազմում օպտիկական խնդիրներով երեխաները։ Կատարվում է առաջնային զննում ակնոցային շտկում և պարբերաբար այդ երեխաները ստանում են կոնսերվատիվ, օրտոպտոպլեոպտիկ և ֆիզիո-թևրապևտիկ բուժումներ՝ կանխելու այդ խնդիրների պատճառով առաջացած ծույլ աչքի հիվանդությունը՝ ամբրիոպիա։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հետևողաբար այցելել ակնաբույժին, ով հսկում է երեխային և ճիշտ կատարել ցուցումները։

Պետք է նշել, որ ամենից արդյունավետ տարիքը տեսողությունը լավացնելու համար դա 3 –ից մինչև 12 տարեկան հասակն է և հենց այդ տարիքում ծնողը պետք է ավելի զգոն և ուշադիր լինի երեխայի տեսողությանը, քանի որ հենց այդ տարիքում իրականացվող բուժումների շնորհիիվ շատ հիվանդներ կարող են ունենալ լավ տեսողություն առանց ակնոց կրելու անհրաժեշտության։ Պետք է նշել, որ հիվանդը պետք է հսկվի ակնաբուժի մոտ տարվա մեջ 3-4 անգամ։ Ս.Վ. Մալայանի անվանի ակնաբուժական կենտրոնն ունի բոլոր հնարավորությունները կազմակերպելու բուժում և մշտական հսկողություն սահմանելու երեխայի նկատմամբ։



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer