Մանկական գլաուկոմա.
Գոնիոտոմիայի վիրահատությունը միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բացման օրվանից այստեղ գործում է մանկական գլաուկոմայի բուժման լայնածավալ ծառայություն, սակայն վերջին 15 տարիների ընթացքում այն ավելի զարգացել և կատարելագործվել է, ինչի շնորհիվ բնածին և մանկական տարիքի գլաուկոմայով երեխաները կարող են ստանալ ժամանակակից բուժում աշխարհում ընդունված ամենաբարձր մակարդակի վրա:

Մանկական գլաուկոման կարող է լինել բուն բնածին, որը ախտորոշվում է երեխայի մոտ ամնիջապես ծնվելիս մինչև 2 տարեկանը և բնածին, որը կարող է զարգանալ մինչև 14 տարեկանը՝ որպես առանձին հիվանդություն, կամ զուգորդել այլ ընդհանուր հիվանդություններին: Գլաուկոման ներգրավում է իր մեջ մի քանի խնդիր, որոնց հիմնական վտանգավոր հետևանքը տեսողական նյարդի թուլացումն ու մահացումն է:

Հիմնական դրդապատճառն այստեղ ներակնային ճնշման մակարդակն է, հիմնականում նրա բարձրացումը: Երեխայի աչքը չափից մեծանում է, սպիտապատյանի հատվածը փոքրանում, աչքը կարմրում է, փայլը կորչում է, արցունքահոսությունը և աչքը տրորելը խիստ շատանում: Այս ամենը հիմնականում նկատում են ծնողները և մանկաբույժները՝ թե՛ ծննդատանը, թե՛ արդեն տանը երեխային խնամելիս: Եվ, եթե, ժամանակին այս ախտորոշումը նշանակում էր անխուսափելի կուրություն, ապա այսօր բնածին գլաուկոման ենթարկվում է լիարժեք բուժման և հսկողության:

Ամենակարևորը՝ ժամանակին զբաղվելն է և խիստ հսկողությունը: Հիվանդությունը կարող է զարգանալ թե՛ մեկ աչքում, թե՛ երկու աչքերում: Բուժման հիմնական ուղղվածությունը ներակնային ճնշումն իջեցնելն է:

Դեղորայքային բուժում բուն բնածին գլաուկոմայի ժամանակ կատարվում է միայն վիրահատության նախապատրաստվելու համար, քանզի միակ լիարժեք և կիրառելի մեթոդն այսօր վիրահատությունն է:

Գլաուկոմայի բուժումը մանուկների և մեծահասակների մոտ տարբեր է: Լազերային միջամտությունը բնածին գլաուկոմաների համար էֆեկտիվ չի համարվում, դրա համար չի կատարվում:

Դրան հակառակ երեխաների մոտ կատարվող գոնիոտոմիա և տրաբեկուլոտոմիա վիրահատությունները չեն կատարվում մեծահասակների մոտ:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը միակն է տարածաշրջանում, որտեղ Մանկական և Գլաուկոմայի բաժանմունքների համատեղ ստեղծված ծառայության շնորհիվ կատարվում են բնածին գլաուկոմայի վիրաբուժական միջամտությունները՝ գոնիոտոմիան, տրաբեկուլոտոմիան, սինուստրաբեկուլէկտոմիան և փականների իմպլանտացիան:

Այսօր երեխաների ժամանակին դիմելու շնորհիվ արդյունքների դրական թիվը կազմում է 88%:

2015թվ.-ին բնածին գլաուկոմայով կատարվել է 26 վիրահատություն, 2016թ. այդ թիվը մինչև հոկտեմբեր ամիսը կազմում է 25:

Բոլոր վիրահատությունները անցնում են անեսթեզիոլոգների հետ համատեղ և նրանց հսկողության տակ, և ոչ մի վիրահատական բարդություն չի նկատվել:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները և ձեռք են բերվել բոլոր այն սարքավորումները, որոնք թույլ են տալիս համաշխարհային ամենաբարձր մակարդակի կատարել բնածին և մանակական գլաուկոմայով երեխաների վիրահատական բուժումը, և, որն ամենակարևորն է՝ հետվիրահատական լիարժեք հսկողությունը:



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Մանկական հիվանդություններ
• Տեսողական խնդիրները երեխաների մոտ• ՇԼՈՒԹՅԱՆ ԱՏԻՊԻԿ Ձև - Դուանի համախտանիշ (պարալիտիկ շլություն) և նրա բուժման ժամանակակից տակտիկան• Պտոզը երեխաների մոտ• ԱՄՆ-ից ժամանած ակնաբույժը՝ Ս.Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում• Իրականություն է դարձել Անհասության ռետինոպաթիայի բուժումը Հայաստանում• Ի՞նչ է անհասության ռետինոպաթիան• Անհասության ռեթինոպաթիայի ախտորոշման և բուժման ներդրումը Հայաստանում• Կատարակտ երեխաների մոտ• Շլություն
Գլաուկոմա
• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի շարունակական համագործակցութունը Ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ• Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համագործակցում է աշխարհահռչակ Glaukos կազմակերպության հետ• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում սկսել է կիրառվել «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը• Հոկտեմբերի 12-15 Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կատարվում են վիրահատություններ աչքի առաջային խցիկի միկրոշունտավորում• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կիրառվել է «Այ-ստենտ» տրաբեկուլյար միկրոիմպլանտը• Նորագույն վիրահատություններ• Հարցազրույց գլաուկոմատոլոգ Աննա Գասպարյանի հետ• Գլաուկոմայի նորագույն բուժում ամերիկյան Glaukos կորպորացիայի հետ համատեղ• Գլաուկոմայի նորագույն բուժում
Նորություններ
• 2017թ․-ի մայիսի 5-9 Լոս-Անջելեսում տեղի ունեցավ գրեթե բոլոր ակնաբույժների կողմից սպասված և էտալոն հանդիսացող հանրահայտ ASCRS հոբելյանական կոնգրեսը• Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է մի շարք նոր սարքավորումներով, որոնցից շատերը միակն են Հայաստանում• «Դուք իսկապես լույս եք բերել հայի աչքերին». Լևոն Ալթունյան• Վիրաբուժությունը պաշտոն չէ, այն կոչում է, որին պետք է արժանանալ…• Վերջին նորարարությունը օպտիկական կոհերենտ շերտագրության ասպարեզում արդեն Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում`Canon OCT HS 100.• Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով• ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԻՐ ԵՐԵԽԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՊԱՎԻՆԵԼ Է - Ս.Վ.Մալայանի անվան Ականաբուժական կենտրոնի ակնաբույժներին• Համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով• Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողով՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer