Լագոֆթալմի ուղղումը ոսկյա ծանրոցի իմպլանտացիայի միջոցով

25 հոկտեմբերի 2016 | Նորություններ | Цитата

Դիմային նյարդը (nervus facialis) յոթերրորդն է 12 գանգուղեղային նյարդերից, նյարդավորում է դեմքի միմիկայի մկանները նաւ շրջանաձւ մկանը: Դիմային նյարդի պարեզը նյարդային համակարգի հիվանդություն է, որը արտահայտվում է դեմքի համապատասխան կեսում մկանային ասսիմետրիայով: Պարեզի պատճառները կարող են լինել բորբոքումը, ինֆեկցիան, տրավմաները, ուռուցքները, վիրահատական մջամտությունները և այլն: Պարեզի ժամանակ դեմքի համապատասխան կեսը անշարժ է, նկատվում է միայն եզակի թարթողական շարժում, հիվանդը անկարող է ինքնուրույն փակել աչքը (լագոֆթալմ), քիթ-շրթունքային ծալքը հարթված է, նկատվում է բերանի անկյունային հատվածի իջեցում: Լագոֆթալմը կարող է առաջացնել աչքի չորություն, կեռատոպաթիա և հետագա զարգացման ընթացքում կարող է առաջացնել եղջերաթաղանթի խոց, որին կարող է միանալ ինֆեկցիոն գործոնը և հանգեցնել եղջերաթաղանթի թափածակման, ընդհուպ մինչև ակնագնդի կորուստ:

Լագոֆթալմի ժամանակ նշանակվում են արհեստական արցունքի կաթիլներ: Ախտահարված աչքում զգայունության կորստի դեպքում կատարվում է տարզորաֆիա (կոպեզրերի կարում միմյանց օրգանոպահպան նպատակով): Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում միակը հայաստանում կատարվում է դիմային նյարդի պարեզից հետո առաջացած լագոֆթալմի շտկման նորագույն վիրաբուժական մեթոդը՝ ոսկյա ծանրոցի իմպլանտացիան վերին կոպում: Ոսկյա ծանրոցի առավեկությոններն են լավ կոսմետիկ էֆֆեկտը, օտարման մինիմալ վտանգը, բավականին դրական դինամիկ էֆֆեկտը, կեռատոպաթիայի և վերը նշված բոլոր բարդությունների առաջացման պրոֆիլակտիկան, և հետվիրահատական բարդությունների առաջացման մինիմալ ռիսկը: Նկար 1 պացիենտի մոտ առկա է ձախ աչքի լագոֆլամ, կարմրություն, լուսավահություն, առցունքահոսություն, հիվանդը անկարող է փակել աչքը: Անամնեզում տարած ֆացիալիտ: Նկար 2 աչքը փակելիս ակնագունդը մնում է բաց (լագոֆթալմ): Նկար 3 Վիճակ ոսկե ծանրոցի իմպլանտացիայից հետո, ուղիղ նայելիս ակնաճեղքերը հավասար, հիվանդը հանգիստ փակում է աչքը (նկար4):



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer