Պրեսբիօպիայի /տարիքային հեռատեսության/ շտկում Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

31 հոկտեմբերի 2016 | Նորություններ | Цитата

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում առաջին անգամ 4 տարի առաջ Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, դոցենտ Լիլիթ Ա. Ոսկանյանի կողմից, իսկ այժմ արդեն լայնածավալ կատարվում է Պրեսբիօպիայի վիրահատական շտկում (ժողովրդական՝ տարիքային հեռատեսություն, որի շնորհիվ մարդն ազատվում է մոտիկի հոգնեցուցիչ ակնոցներ կրելուց):

Մոտ 2 տարի առաջ առաջին անգամ Հայաստանում նույն կլինիկայում կատարվեց աստիգմատիզմի վիրահատական շտկումը կատարակտայի հետ միաժամանակ Բորբոքային բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Աննա Վ. Հովակիմյանի կողմից:

Այսօր ակնաբուժական աշխարհում տեղի է ունենում Ռենեսանսի դարաշրջան, երբ վերջապես ամենաօպտիմալ միջամտության տեսակն ընդունվեց և ծավալվեց որպես տեսողության տարիքային թուլության շտկման մեթոդ: Այն կատարվում է հիմնականուն 40-45 տարեկանից բարձր անձանց մոտ, հատկապես էֆեկտիվ է հեռատեսների համար, քանի որ նրանք ազատվում են միանգամից 2 առանձին ակնոց կրելուց:

Այս վիրահատության իմաստն է սեփական բնական ոսպնյակը փոխարինել այնպիսի մի արհեստականով, որը շտկում է հեռվի, մոտի և միջին հեռավորության տեսողությունը: Միևնույն ժամանակ հատուկ լինզայով նաև շտկվում է աստիգմատիզմը, հեռատեսությունը և կարճատեսությունը: Ուստի այն կարող է կատարվել 40 տարեկանից ցածր այն անձանց մոտ, ովքեր ունեն բնածին երիտասարդական կամ տրավմատիկ կատարակտա: Դրանով իսկ անձն ազատվում է ակնոցներ կրելուց:

Այսօր Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ունի անհրաժեշտ բոլոր նորագույւն սարքավորումները, ինչպես նաև պատրաստված և տիրապետող բժիշկներ, ում շնոհիվ ակտիվ կատարվում են այս վիրահատությունները:



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Նորություններ
• 2017թ․-ի մայիսի 5-9 Լոս-Անջելեսում տեղի ունեցավ գրեթե բոլոր ակնաբույժների կողմից սպասված և էտալոն հանդիսացող հանրահայտ ASCRS հոբելյանական կոնգրեսը• Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է մի շարք նոր սարքավորումներով, որոնցից շատերը միակն են Հայաստանում• «Դուք իսկապես լույս եք բերել հայի աչքերին». Լևոն Ալթունյան• Վիրաբուժությունը պաշտոն չէ, այն կոչում է, որին պետք է արժանանալ…• Վերջին նորարարությունը օպտիկական կոհերենտ շերտագրության ասպարեզում արդեն Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում`Canon OCT HS 100.• Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով• ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԻՐ ԵՐԵԽԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՊԱՎԻՆԵԼ Է - Ս.Վ.Մալայանի անվան Ականաբուժական կենտրոնի ակնաբույժներին• Համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով• Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողով՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer