Միայն Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում,
Տեսողական օրգանի պլաստիկայի և նեյրո-օֆթալմոլոգիայի բաժանմունքում,
Կոպերի ուռուցքի հեռացումը և կոպերի մեծ դեֆեկտների տոտալ վերականգնումը․

22 դեկտեմբերի 2016 | Պլաստիկ վիրաբուժություն | Цитата

Կոպերի չարորակ նորագոյացությունները հանդիսանում են կոպերի հիվանդությունների ստվար բաժինը և Հայաստանում հանդիպում են խիստ հաճախ: Ունենալով բարձր լեռնային դիրք, արևի ուլտրամանուշակագուն ճառագայթների վնասող ազդեցությունը խիստ բարձր է մեր տարածաշրջանում, որը և պայմանավորում է կոպերի չարորակ նորագոյացությունների հանդիպման հաճախականությունը երիտասարդ տարիքում:

Կոպերի ուռուցքի բուժումը իրականացվում է վիրաբուժական մեթոդով, որը կատարվում է կոպերի դեֆեկտի միամոմենտ ռեկոնստրուկցիայով: Մեծ չափերի ուռուցքների հեռացման դեպքում առաջանում է կոպերի մինչև անգամ տոտալ դեֆեկտներ, որի ռեկոնստրուկցիան պահանջում է բարդ միկրովիրաբուժական տեխնիկաներ:

Միայն Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում իրականցվում են կոպերի բարորակ և չարորակ նորագոյացությունների հեռացում և միամոմենտ կոպերի վերականգնում անգամ 100% կոպերի հեռացումից հետո: Ներկացվում են նախավիրահատական և հետվիրահատական կլինիկական ֆոտոներ:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer