Առավելագույն հնարավոր տեսողություն կատարակտի վիրահատությունից հետո

26 դեկտեմբերի 2016 | Ախտորոշում | Цитата

Բիոգրաֆը (WaveLight 820) և Verion (Alcon) վիրահատական համակարգը որպես կատարակտով հիվանդների վիրահատությունից հետո առավելագույն հնարավոր տեսողություն ապահովելու գրավական։

Վիրահատությունից հետո հիվանդի տեսողությունը կախված է ինչպես վիրաբույժի վորակավորոմից, այնպես էլ մինչ վիրահատությունը իրագործված ներակնային ոսպնյակի հաշվարկի ճշտությունից: Ս.Վ. Մալայանի անվ ԱԿ-ում ներակնային ոսպնյակները հաշվարկվում են վերջին սերնդի օպտիկական սարքավորումներով՝ բիոգրաֆի (WaveLight 820) և Verion վիրահատական համակարգի միջոցով:

Վերջին սերնդի սարքավորումները ոսպնյակի հաշվարկի համար օգտագործում են ցածր կոհերենտությամբ օպտիկական ռեֆլեկտոմետրիայի սկզբունքը, ինչը թույլ է տալիս առավելագույն ճշգրտությամբ չափել աչքի առաջահետին առանցքը, ինչպես նաև հաշվարկի ժամանակ օգտագործվում է առաջային խցիկի խորությունը, եղջրենու հաստութունը, ոսպնյակի երկարությունը:

Համակարգի առավելություններից մեկն էլ այն է, որ կանխատեսելով ամեն վիրաբույժի աչքի վրա թողած անհատական հետվիրահատական փոփոխությունը, հնարավորություն է տալիս վիրահատությունը պլնավորել այնպես, որ դա օգտագործվի ի օգուտ հետվիրահատական արդյունքի: Վերիոնի միջոցով կարարակտի վիրահատությունն անցնում է նոր մակարդակի. շտկվում է հիվանդի մինչվիրահատկան ռեֆրակցիան (հեռաեսություն, կարՃատեսություն) ներառյալ աստիգմատիզմը՝ ռեֆրակցիոն մոտեցում:

 



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer