FEMTO LASIK Ռեֆրակցիոն Միջամտության Արդյունավետությունը ըստ Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի Ռեֆրակցիոն Վիրաբուժության Բաժանմունքի

 

Ժամանակակից ռեֆրակտիվ վիրաբուժության արագընթաց զարգացումն ու նորանոր տեխնիկաների կիրառումը հնարավորություն է ընձեռում ստանալ ռեֆրակցիոն միջամտություն անցած հիվանդների տեսողության սրության ավելի լավ արդյունքներ և հետվիրահատական մնացորդային աստիգմատիզմի, ինչպես նաև բարդությունների առաջացման ցածր ցուցանիշներ: Նմանատիպ տեխնոլոգիաների հասանելիությունը Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի Ռեֆրակցիոն Վիրաբուժության Բաժանմունքում հնարավորություն է ստեղծում ապահովելու միջազգային ընդունելության արժանացած միջամտությունների իրականացում` դրանց շարունակական բարելավմամբ:

Ներկայումս կորնեալ և ռեֆրակտիվ վիրաբուժության մեջ կիրառվող Femto-վայրկյանային լազերային տեխնոլոգիան ունի հետևյալ առավելությունները. լաթի ձևավորման մեխանիկական ներգործության բացակայություն, ֆիզիոլոգիական կտրվածք, լաթի ոտիկի և տրամագծի փոփոխման հնարավորություն, լաթի ձևավորման ճշգրտություն և կանխատեսելիություն, բարակ եղջրենու դեպքում կիրառման հնարավորություն, չոր աչքի ախտանիշի թույլ արտահայտվածություն, տեսողական ֆունկցիայի արագ վերականգնում, տեսողության բարձր որակ, բուժման արդյունքների կայունություն, միկրոկերատոմի կիրառման բարդությունների շտկման հնարավորություն:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ռեֆրակցիոն վիրաբուժության բաժանմունքում, որտեղ 2014թ.-ից ի վեր ներդրվել և գործում է FS-200 WaveLight Femto-վայրկյանային լազերային տեխնոլոգիան (WaveLightFS 200 LaserSystem, AlconLaboratories, Inc.) իրականացվել է FEMTO LASIK ռեֆրակցիոն միջամտության արդյունավետության գնահատում, որի արդյունքները հետեւյալն են`

• FEMTO LASIK ռեֆրակցիոն միջամտություն անցած հիվանդների մոտ 60%-ը ունեցել է ռեֆրակցիայի «բարձր» աստիճան
• Հիվանդների ռեֆրակցիայի միջին ցուցանիշը կազմել է ±5.6D
• Հիվանդներից մոտ 95% -ի մոտ առկա է եղել նաև աստիգմատիզմ՝ (±)2.2D միջին ցուցանիշով
• Հետվիրահատական 1-ին ամսում տեսողության սրության միջին ցուցանիշները կազմել է 0.9

Այսպիսով, գրանցված արդյունքները փաստում են և հաստատում ժամանակակից գրականության տվյալները, ոստ որոնց FEMTO LASIK ռեֆրակցիոն միջամտության դերը և արդյունքները անգնահատելի են բարձր ռեֆրակցիայի աստիճանի և աստիգմատիզմի համակցմամբ դեպքերի շտկման հարցում:

 



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Ռեֆրակցիայի խանգարումներ
• Աստիգմատիզմի ու տարիքային հեռատեսության շտկում Տորիկ և ռեստոր-տորիկ լինզաների միջոցով• Միակը Հայաստանում տեսողության շտկում բացառիկ ամերիկյան «ALCON» ֆիրմայի ֆեմտովարկյանային լազերի միջոցով• Աստիգմատիզմ• Հեռատեսություն• Կարճատեսություն (միօպիա)• Կատարախտ• Ելենա Մալայան`բ. գ. թ. Մալայանի անվան ականբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ• Տեսողության տարբեր խանգարումների լազերային շտկում• Եզակի վիրահատություններ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Նորություններ
• 2017թ․-ի մայիսի 5-9 Լոս-Անջելեսում տեղի ունեցավ գրեթե բոլոր ակնաբույժների կողմից սպասված և էտալոն հանդիսացող հանրահայտ ASCRS հոբելյանական կոնգրեսը• Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է մի շարք նոր սարքավորումներով, որոնցից շատերը միակն են Հայաստանում• «Դուք իսկապես լույս եք բերել հայի աչքերին». Լևոն Ալթունյան• Վիրաբուժությունը պաշտոն չէ, այն կոչում է, որին պետք է արժանանալ…• Վերջին նորարարությունը օպտիկական կոհերենտ շերտագրության ասպարեզում արդեն Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում`Canon OCT HS 100.• Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով• ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԻՐ ԵՐԵԽԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՊԱՎԻՆԵԼ Է - Ս.Վ.Մալայանի անվան Ականաբուժական կենտրոնի ակնաբույժներին• Համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով• Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողով՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer