Աստիգմատիզմի ու տարիքային հեռատեսության շտկում Տորիկ և ռեստոր-տորիկ լինզաների միջոցով

 

Եթե աստիգմատիզմի ու կատարակտի պատճառով Ձեզ համար տեսողությունը լուրջ խնդիր է դարձել, ապա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Ձեզ հնարավորություն է տալիս հատուկ լինզաների տեղադրմամբ ազատվել երկու խնդիրներից միաժամանակ:

Տորիկ լինզաների իմպալնտացիան աստիգմատիզմի և կատարակտի լուծման ամենաարդյունավետ տարբերակներից է: Նախկինում, եթե հիվանդի մոտ առկա էր և' աստիգմատզիմ, և' կատարակտ, որոշակի դժվարություններ էին ի հայտ գալիս վիրաբույժի համար, քանի որ անգամ կատարակտի հեռացումից հետո աստիգմատզիմը չէր վերանում:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարակտի հեռացման վիրահատությունները կատարվում են գերժամանակակից Verion ‬‬համակարգի կիրառմամբ, որն երաշխավորում է վիրահատության ճշգրիտ հաշվարկ և պլանավորում: Տորիկ լինզաները խորհուրդ են տրվում.

• Կատարակտ ունեցող հիվանդներին
• Աստիգմատզիմ ունեցող հիվանդներին
• Հիվանդներին, ովքեր ունեն ձեռքբերովի աստիգմատիզմ
• Եղջերաթաղանթի հիվանդություններ ունեցող հիվանդներին
• Եղջերաթաղանթի տրավմա ունեցող պացիենտներին, ովքեր անհաջող ռեֆրակցիոն վիրահատություն են տարել
• Այն մարդկանց, ում եղջերաթաղանթի փոխպատվաստում է արվել /նման հիվանդները մեծամասամբ ունենում են աստիգմատիզմի բարձր աստիճան, ինչը մեծ խնդիր է առաջացնում կոնտակտային լինզաների ու ակնոցների ընտրության հարցում/:

Տորիկ լինզան դրվում է աչքի պղտորված ոսպնյակի փոխարեն արդյունավետ վիրահատության միջոցով` ֆամոէմուլսիֆիկացիայի մեթոդով:

Իսկ մինչ վիրահատությունը հիվանդը մանրամասն հետազոտվում է, քանի որ լիարժեք ախտորոշումը շատ կարևոր նախապայման է նման վիրահատության իրականցման համար:

Տորիկ լինզաների ընտրությունը խիստ անհատական է, հաշվի են առնվում հիվանդի աչքի կառուցվածքային առանձնահատկություններն ու խնդիրները, պացիենտի տարիքը, կենսակերպը, գործունեությունը:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer