Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողով՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային

29 մայիսի 2017 | Նորություններ | Цитата

Հայկական ակնաբուժության նախագծի 25-ամյակի շրջանակներում ս.թ. հուլիսի 24-ից 26-ը Երեւանում (Անի պլազա հյուրանոց, հասցե՝ ք. Երեւան, Սայաթ-Նովայի պող. 19) տեղի կունենա Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային:

Համաժողովին կմասնակցեն մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Կովկասյան տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից եւ Միջին Արեւելքից: Ելույթներով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցների եւ համալսարանների՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի, Ջուլիես Սթեինի աչքի ինստիտուտի, Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի, Իրվինում Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն տարբեր ոլորտներում իրենց փորձը եւ զարգացման միտումները:

Միջազգային համաժողովի կազմակերպիչը՝ Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ), համապարփակ ծրագիր է պատրաստել ընդհանուր ակնաբույժների, մանկական ակնաբույժների (հետաքրքրված անհասության ռետինոպաթիայով), նեոնատոլոգների եւ նեոնատալ բուժքույրերի, ինչպես նաեւ առողջապահական համակարգի քաղաքականություն մշակողների համար՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Գրեյթ Օրմոնդ Սթրիթ մանկական հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա), Մուրֆիլդի աչքի հիվանդանոցի (Մեծ Բրիտանիա), «Աչքի սամարացիներ ինթերնեշնլ»-ի (Eye Samaritans International) (ԱՄՆ), ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի եւ Ակնաբույժների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ:

Լիագումար նիստերի ելույթները նվիրված կլինեն ակնաբուժության գլոբալ մարտահրավերներին եւ խնդիրներին, կներկայացվեն Հայկական ակնաբուժության նախագծի եւ գործընկերների կատարած աշխատանքը 25 տարիների ընթացքում, ինչպես նաեւ կանդրադառնան հեռաբժշկությանը եւ դրա ընձեռած եզակի հնարավորություններին:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչեւ ս.թ. մայիսի 31-ը էլեկտրոնային նամակ ուղարկել aecp@aecp.am հասցեին կամ գրանցվել օնլայն՝ հետեւելով հղմանը (https://www.eventbrite.co.uk/e/15th-international-conference-in-armenia-on-ophthalmology-and-neonatology-tickets-34355876351): Ներկայացման (ելույթ կամ պոստեր) ցանկության դեպքում անհրաժեշտ է վերջինիս համառոտագիրն ուղարկել aecp@aecp.am հասցեին մինչեւ ս.թ. հունիսի 15-ը: Հանձնաժողովը կընտրի համաժողովին ներկայացվող նյութերը:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ (հեռ. +37410 55 90 68, էլ. փոստ՝ aecp@aecp.am):



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer