ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԻՐ ԵՐԵԽԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՊԱՎԻՆԵԼ Է - Ս.Վ.Մալայանի անվան Ականաբուժական կենտրոնի ակնաբույժներին

19 հունիսի 2017 | Նորություններ | Цитата
 

Խաչատրյան Վահե, 6 տարեկան, իր մայրիկի ուղեկցությամբ դիմել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունք ձախ աչքում ցավերով, խիստ ցածր տեսողությամբ: Մայրը շատ հուզված, նշում է, որ Սիրիայում պայթյունի հետևանքով մոտ 1 ամիս առաջ վնասվել է երեխայի կոպը և աչքը. Տեղում կատարվել է առաջնային վիրահատություն տրավմայի կապակցությամբ:

Պրոֆեսոր Ա.Ս.Մալայաի խորհրդատվությամբ առաջարկվեց հետազոտել և ելք փնտրել տղային օգնելու համար:

Մեզ մոտ երեխան լիարժեք հետազոտվեց, և երեխային առաջարկվեց տեսողական ֆունկցիաները բարձրացնելու նպատակով վիրահատություն: Վիտրեոռետինալ ծառայության ղեկավար պրոֆ. Ա.Հ. Վարդանյանի կողմից կատարվեց ծավալուն և բարդ վիրահատություն: Ներկայումս շարունակում ենք հսկել մեր հայազգի փոքրիկին:

ՈՒրախ ենք, որ կարողացանք արդարացնել Սիրիայի պատերազմից փրկված մանչուկի հույսերը:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer