Վերջին նորարարությունը օպտիկական կոհերենտ շերտագրության ասպարեզում արդեն Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում`Canon OCT HS 100.

Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ- ում առաջին օպտիկական կոհերենտ շերտագիրն առկա է 2006թ.ի փետրվարից: Այդ ժամանակաշրջանում Կենտրոնը միակ մասնագիտացված ակնաբուժական կենտրոնն  էր, որտեղ կատարվում էր ակնային շերտագրություն: Այս տարիների ընթացքում հազարավոր մարդիք ժամանակին ճշգրիտ ախտորոշվել են, ինչը թույլ է տվել արդյունավետ բուժել և վերականգնել հիվաների տեսողությունը:Այսօր մեր ԱԿ-ում տեղադրված է վերջին սերնդի օպտիկական սպեկտրալ շերտագիր (Տոմոգրաֆ) Canon OCT HS 100:

Ի առավելություն շուկայում առկա մրցակից`շերտագրերի, Canon OCT HS 100- ի

  • թողունակության սահմանը /ռեզոլյուցիա/   կազմում է 3 միկրոն,
  • սկանավորման արագություննը 70000 ` 1 վրկ.-ում
  • Միակն է որ տեսանելի է դարձնում ցանցենու 10 շերտերը
  • Սկանի խորությունը 3 մմ է
  • Աչքի շարժումներին հետևելու ունակություն

  Canon OCT HS 100- ի առավելաություններից մեկը ավտոմատ ռեժիմում չափման հնարավորությունն է: Նոր սարքավորումը ինքնուրույն որոշում է նախապես որոշված սանդղակով հետազոտության որակը: Այս ռեժիմը գործածելով, միևնւոյւն հիվանդի ակնահատակի կրկնակի սկանավորման ժամանակ սարքը նոր սկանն անցկացնում է ճիշտ նախորդների տեղամասերով : Կենտրոնի բժիշկների խոսքերով , դա զգալի բարձրացնում է չափման ճշգրտությունը դինամիկայում, ինչը հիվանդությոն ընթացքի և բուժման արդյունավետության գնահատականն է:

Մյուս կարևորագույն բնութագիրը ` գլաուկոմային տեստն է: Հնարավոր է դարձել չափել  ոչ միայն տեսնյարդի սկավառակի շուրջ նյարդաթելերի շերտը, այլև գանգլիոզ բջիջների շերտի հաստության : Այս շերտի փոփոխությունները , որպես կանոն նախորդւոմ են նյաևդաթելերի շերտերի փոփոխություններին, հանդիսանալով գլաուկոմայի առաջին ախտանիշ: Այսպիսով գլաուկոմայի առաջին նշանները հնարավոր է ախտորոշել և բուժումը նշանակել ժամանակին:

Canon OCT HS 100 նոր սերնդի շերտագիրը թույլ է տալիս մանրամասն ցանցենու առանձին շերտերի մանրամասն  քարտեզավորումը :Մեր բժիշկները այժմ կարող են տրամադրել հիվանդներին ակնահատակի հստակ սև-սպիտակ ֆոտոնկաևը, ոչ թե նրա թվային վերակառույցը:



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Ախտորոշում
• Առավելագույն հնարավոր տեսողություն կատարակտի վիրահատությունից հետո• Աչքի կառուցվածքը• Աչքի հիվանդությունների ախտորոշում. Բոլոր հետազոտման եղանակները ՄԵՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ• Վերջին սերնդի Visante OCT 1000 (Zeiss)-ն արդեն մեր կենտրոնում• “Allegro Oculyzer”-ը և WaveLight Oculyzer II-ն արդեն մեր կենտրոնում
Նորություններ
• Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար• Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Չիկագոյում (ԱՄՆ) կայացավ “Ophthalmic Anesthesia Society”-ի 31-րդ տարեկան գիտաժողովը• Ինչ է ԱՆԻՐԻԴԻԱՆ• 2017թ․-ի մայիսի 5-9 Լոս-Անջելեսում տեղի ունեցավ գրեթե բոլոր ակնաբույժների կողմից սպասված և էտալոն հանդիսացող հանրահայտ ASCRS հոբելյանական կոնգրեսը• Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է մի շարք նոր սարքավորումներով, որոնցից շատերը միակն են Հայաստանում• «Դուք իսկապես լույս եք բերել հայի աչքերին». Լևոն Ալթունյան• Վիրաբուժությունը պաշտոն չէ, այն կոչում է, որին պետք է արժանանալ…• Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer