Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է մի շարք նոր սարքավորումներով, որոնցից շատերը միակն են Հայաստանում

04 օգոստոսի 2017 | Նորություններ | Цитата
 

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է նոր սարքավերումներով, որոնց օգնությամբ հնարավոր է առաջային հատվածի հետազոտությունը իրականացնել հնարավոր ամենաբարձր մակարդակով:

Էնդոթելիալ միկրոսկոպը նախատեսված է եղջերային շերտի ներքին մակերևույթի էնդոթելյար բջիջները հաշվարկելու համար: Շատ կարևոր է վիրահատությունից առաջ պարզել էնդոթելիալ բջիջների քանակը, որպեսզի կանխատեսել վիրահատությունից հետո հնարավոր եղջերաթաղանթի պղտորման սպառնալիքը: Դրա կարևորությունը նրանում է, որ էնդոթելյալ բջիջների քանակը տարիքի հետ նվազում է, իսկ վիրահատության դեպքում, որպես օրգանիզմի համար լրացուցիչ սթրես, եղջերաթաղանթն անդառնալի պղտորվելու հավանականությունը մեծանում է:

Հաջորդ սարքը պնևմոտոնոմետրն է: Այս սարքը հնարավորություն է տալիս օդի միջոցով չափել աչքի ճնշումը: Հետազոտության համար նախատեսված այս սարքի առանձնահատկությունն այն է, որ հետազոտությունն իրականացվում է առանց դեղորայքայքի կիրառման և առանց աչքին դիպչելու (բացակայում է աչքի և սարքի միջև որևէ կոնտակտ), իսկ ստացված արդյունքները համապատասխանում են միջազգային նորմերին:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է նաև OA 2000 օպտիկական բիոմետրով, որը ներկայում միակն է Հայաստանում: Ոսպնյակների հաշվարկի համար նախատեսված այս սարքն իր մեջ ներառում է ոսպնյակների նորագույն բանաձևերն ու սխեմաները, ուստի հետազոտության ընթացքում սխալվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի: Այս սարքով հետազոտության ընթացքում նույնպես բացակայում է աչքի և սարքի միջև որևէ կոնտակտ:

Մյուս սարքը կոչվում է առաջնային շերտագիր (OCT), որը վերոնշյալ սարքերից տարբերվում է նրանով, որ սքանի միջոցով տեսանելի է դառնում եղջերաթաղանքի ամբողջ առաջային հատվածը, ինչպես նաև առաջնային խցիկի երկու անկյունները, ինչը շատ կարևոր է գլաուկոմա հայտնաբերելու համար: Առաջային շերտագրի միջոցով հնարավոր է հայտնաբերել եղջրենու, առաջային խցիկի, ծիածանաթաղանթի, ոսպնյակի ցանկացած շեղում և բացահայտել որոշ հիվանդություններ: Հարկ է նշել, որ կարճատեսության/հեռատեսության լազերային շտկում իրականացրած անձանց մոտ եղջերաթաղանթն ավելի բարակ, է և նման խնդիր ունեցող անձանց հետ աշխատելիս այս հանգամանքը պետք է հաշվի առնել ներակնային ճնշման ստացված տվյալների վերահաշվարկի համար, կեղծ տվյալներից զերծ մնալու համար: Այս սարքը հնարավորություն է տալիս ունենալ արհեստական ոսպնյակների անթերի հաշվարկ, ինչպես նաև եղջերաթաղանթի տոպոգրաֆիկ պատկերներ՝ քարտեզներ:

Մյուս սարքը, որը նույնպես արժանի է ուշադրության, ամենաժամանակակից սարքերից է՝ Ռեֆրակցիոնհամակարգն է՝ ավտոմատիկ ֆորոպտերով: Այն հաշված վայրկյանների ընթացքում հնարավորություն է տալիս որոշել՝ կարճատեսությունը, հեռատեսությունն ու աստիգմատիզմը, ինչպես նաև դյուրին է դարձնում ակնոցի ընտրությունը՝ խնայելով ժամանակը, հեշտացնելով և առավելագույնս ճշգրիտ դարձնելով տեսողության սրության գնահատումն ու ակնոցի ընտրությունը,իչպես նաև բժշկի աշխատանքն առհասարակ: Անգամ բարդ դեպքերում, ինչպես նաև վիրահատությունից առաջ, ցուցված է և շատ կարևոր է հետազոտությունն իրականացնել այս սարքով:



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Նորություններ
• 2017թ․-ի մայիսի 5-9 Լոս-Անջելեսում տեղի ունեցավ գրեթե բոլոր ակնաբույժների կողմից սպասված և էտալոն հանդիսացող հանրահայտ ASCRS հոբելյանական կոնգրեսը• «Դուք իսկապես լույս եք բերել հայի աչքերին». Լևոն Ալթունյան• Վիրաբուժությունը պաշտոն չէ, այն կոչում է, որին պետք է արժանանալ…• Վերջին նորարարությունը օպտիկական կոհերենտ շերտագրության ասպարեզում արդեն Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում`Canon OCT HS 100.• Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով• ՍԻՐԻԱՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԻՐ ԵՐԵԽԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՊԱՎԻՆԵԼ Է - Ս.Վ.Մալայանի անվան Ականաբուժական կենտրոնի ակնաբույժներին• Համաժողով “Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդները” թեմայով• Հայկական ակնաբուժության նախագծի 15-րդ միջազգային համաժողով՝ նվիրված ակնաբուժությանը եւ նեոնատոլոգիային• Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի շարունակական համագործակցութունը Ամերիկյան «Գլաուկոս» կորպորացիայի հետ
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer