2017թ․-ի մայիսի 5-9 Լոս-Անջելեսում տեղի ունեցավ գրեթե բոլոր ակնաբույժների կողմից սպասված և էտալոն հանդիսացող հանրահայտ ASCRS հոբելյանական կոնգրեսը

09 սեպտեմբերի 2017 | Նորություններ | Цитата
 

2017թ․-ի մայիսի 5-9 Լոս-Անջելեսում տեղի ունեցավ գրեթե բոլոր ակնաբույժների կողմից սպասված և էտալոն հանդիսացող հանրահայտ ASCRS (Ամերիկյան կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբուժության ասոցեացիա) հոբելյանական կոնգրեսը, որտեղ արծարծվեցին ժամանակակից բժշկության ամենաթարմ նորությունները։

Կոնգրեսում ներկայացված էր նաև Հայաստանի Հանրապետությունը ի դեպ միակը նախկին ԽՍՀՄ և հարևան երկրներից։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց Ս․Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Ոսկանյան Լիլիթ Ալբերտովնան՝ մեկ օր որպես զեկուցող և մեկ օր որպես նախագահող։

Կոնգրոսում որոշ զեկուցողներ Հատուկ ներկայացրեցին Հայաստանը և այն ամենը ինչ կատարվում է մեզ մոտ, քանի որ մեր հանրապետությունը հանդիսանում է գլաուկոմայի ժամանակակից բուժման (Միկրոշունտավորումներ` Հայաստանում կատարվում է 2007թ-ից Ս․Վ․Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում և հանդիսանում ենք առաջատարներից մեկը ու մեր ահռելի փորձը ներկայումս օգտագործվում է ամբողջ աշխարհում) զգալի նշանակություն ունեցող համաշխարհային գիտաուսումնական կենտրոններից մեկը։

Շատ էին շնորհակալական և գոհունակության խոսքերը աշխարհի տարբեր հայտնի բժիշկների կողմից, որոնցից մեկը Բրազիլացի բժիշկ Էմիլիո Սուզուկին էր, որը իր և Բրազիլիայում առաջին ցուցադրական միկրոշունտավորումը կատարել է Արամ Խաչատուրյանի երաժշտության ներքո և ջերմ շնորհակալական խոսքեր հղել բոլորին Հայաստանում։



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer