Ինչ է ԱՆԻՐԻԴԻԱՆ

06 հոկտեմբերի 2017 | Նորություններ | Цитата
 

Անիրիդիան դա հազվադեպ, հիմնականւմ գենետիկ փոխանցվող աչքի հիվանդություն է, որին բնորոշ է ծիածանաթաղանթի լրիվ կամ մասնակի բացակայությունը: Հիվանդությունը հավասարապես հանդիպում է կանանց և տղամարդկանց մոտ և չունի ռասսայական տարբերություն:

Պատճառները

Ըստ ծագման լինում են բնածին ( կապված PAX 6 գենի մուտացիայի հետ) և ձոռքբերովի (վնասվածքային):

Ըստ կլինիկական արտահայտման լինում են ամբողջական և մասնակի:
Ախտանշանները:
- արտահայտված լուսավախություն
- շլություն
- նիստագմ
- տեսողության սրության նվազեցում
- գլաուկոմայի և կատարակտի զարգացում
- եղջերաթաղանթի պղտորում
- ամբլիոպիա
- տեսաներվի զարգացման անոմալիաներ
Ախտորոշում:
- Բիոմիկրոսկոպիա- ծիածանաթաղանթը կամ լրիվ բացակայում է, կամ մասնակի առկա է:
- Տոնոմետրիա- ներակնային ճնշման բարձրացում՝ գլաուկոմայի զարգացման ժամանակ:
- Օֆթալմոսկոպիա- եթե եղջերաթաղանթի թափանցիկությունը բավարար է:
- Գերձայնային հետազոտություն- եթե առկա է կատարակտ կամ կեռատոպաթիա:
- Գենետիկ անալիզներ- PAX6 գենի դեֆեկտը որոշելու նպատակով:

Բուժումը

Անիրիդիայի բուժումը հիմնականում իրականացվում է արհեստական ծիածանաթաղանթի իմպլանտացիայի միջոցով: Վերջինիս գույնն ընտրվում է հիվանդի աչքերի գույնին համապատասխան: Արհեստական ծիածանաթաղանթի իմպլանտացիան ցուցված է վնասվածքային անիրիդիայի ժամանակ:

Սիմպտոմատիկ բուժումը իրականացվում է կոսմետիկ ոսպնյակների, խոնավեցնող և հակագլաուկոմատոզ կաթիլների միջոցով:

2005թ-ից Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական բաժնում կատարվում են արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի վիրահատություններ, որոնց արդյունքը գոհացնում է և բժիշկներին, և հիվանդներին: Մինչ այսօր մեր ակնաբուժական կենտրոնում կատարվել են ավելի քան 14-15 վիրահատություն, ինչի շնորհիվ հիվանդների տեսողության սրությունը հասել է մինչև 40%:



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Նորություններ
• Բարդ ռեֆրակիցիայի խանգարումների շտկման հիմունքներին նվիրված սեմինար• Կոնտակտային շտկման կաբինետ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Չիկագոյում (ԱՄՆ) կայացավ “Ophthalmic Anesthesia Society”-ի 31-րդ տարեկան գիտաժողովը• 2017թ․-ի մայիսի 5-9 Լոս-Անջելեսում տեղի ունեցավ գրեթե բոլոր ակնաբույժների կողմից սպասված և էտալոն հանդիսացող հանրահայտ ASCRS հոբելյանական կոնգրեսը• Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է մի շարք նոր սարքավորումներով, որոնցից շատերը միակն են Հայաստանում• «Դուք իսկապես լույս եք բերել հայի աչքերին». Լևոն Ալթունյան• Վիրաբուժությունը պաշտոն չէ, այն կոչում է, որին պետք է արժանանալ…• Վերջին նորարարությունը օպտիկական կոհերենտ շերտագրության ասպարեզում արդեն Ս.Վ.Մալայանի անվ. ԱԿ-ում`Canon OCT HS 100.• Համաժողով «Ռեֆրակցիայի շեղումների շտկման ժամանակակից մեթոդներ» թեմայով
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer