Չիկագոյում (ԱՄՆ) կայացավ “Ophthalmic Anesthesia Society”-ի 31-րդ տարեկան գիտաժողովը

16 հոկտեմբերի 2017 | Նորություններ | Цитата
 

Սեպտեմբերի 22-ին «Աչքի բորբոքային հիվանդությունների» բաժանմունքի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր Ա.Վ.Հովակիմյանը բանավոր ելույթով և ստենադային զեկուցմամբ հանդես եկավ Չիկագոյում (ԱՄՆ) կայացած “Ophthalmic Anesthesia Society”-ի 31-րդ տարեկան գիտաժողովում։

Զեկուցումը նվիրված էր անեսթետիկի (անզգայացնող) դեղորայքի չարաշահումից առաջացած եղջերաթաղանթի ծանր ախտահարմանը, որի արդյունքում հյուսվածքը թափածակվել էր, և այդ հիվանդների աչքերը փրկվել էին ճիշտ ցուցաբերած դեղորայքային և վիրահատական բուժման (amntiotic taghanti transplantacia) արդյունքում, նույնսկ վերականգնվել էր տեսողությունը մինչև 0,3-0,5 (50%-ի) չափով։

Տվյալ վիրահատությունը առաջին անգամ Հայաստանում ներդրևլ է Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում 2005 թվականին և մինչ այսօր արդեն ավելի քան 300 հիվանդին կատարևլ է հետևյալ դեպքերում՛ դեղորայքային բուժման չենթարկվող էռոզիաներ, եղջերաթաղանթի տարբեր ծագման խոցեր, այրվածքներ և այլն:

Զեկուցումը խիստ հավանության էր արժանացել, ներկայացնում ենք ելույթից որոշ հատվածներ:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer