Պարինոդի օկուլոգլանդուլյար սինդրոմ ասոցացված տուլարեմիայի հետ

 

Պարինոդի օկուլոգլանդուլյար սինդրոմը հազվադեպ հանդիպող կոնյունկտիվիտի տեսակ է, որի դեպքում առկա է ախտահարված աչքի կողմի ենթածնոտային կամ պարանոցային ավշահնգույցների մեծացում: Պարինոդի օկուլոգլանդուլյար սինդրոմի կլինիկական պատկերը նման է վիրուսային կոնյունկտիվիտներին, սակայն այս դեպքում ախտահարվում է միայն մի աչքը: Այս սինդրոմի առաջացման ամենահաճախ հանդիպող պատճառներից է կատվի ճանկռոցի հիվանդությունը, սնկային ախտահարումները, տուլարեմիան, ավելի հազվադեպ` տուբերկուլյոզը, սիֆիլիսը, սարկոիդոզը և այլն: Տուլարեմիան ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է կրծողների հետ շփման, ախտոտված մթերքների, միջատների միջոցով: Ռիսկի խումբ են համարվում որսորդները: Տուլարեմիայով հիվանդների 1-4%-ի մոտ է աչքն ախտահարվում: Ս.Վ.Մալայանի անվ. Ա/Կ Բորբոքային հիվանդությունների բաժանմունք դիմել է 35տ. տղամարդ` գանգատվելով ձախ աչքի լորձաթաղանթային արտադրությունից, կոպերի այտուցից, ենթածնոտային ավշահանգույցի մեծացումից: Հիվանդը նշում էր նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացոմ մոտ երկու շաբաթ: Հիվանդը զբաղվում էր որսորդությամբ, հետագայում պարզվեց, որ որսի է գնացել Հայաստանի համար սահմանամերձ, էնդեմիկ գոտում (Շամշադինի շրջան): Նախնական ախտորոշումը դրվեց Պարինոդի օկուլոգլադուլյար սինդրոմ ասոցացված տուլարեմիայի հետ, որը հետագայում հաստատվեց ինֆեկցիոնիստի կողմից: Հիվանդին նշանակվեց համակարգային և տեղային համապատասխան անտիբիոտիկային թերապիա:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer