Ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակի խցանում

 

Ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակի (ՑԿԶ) խցանման ժամանակ լինում է արյան հոսքի ընդհատում ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակում,որը հանգեցնում է ցանցաթաղանթի համընդհանուր իշեմիայի:

Պատճառները

1. Աթերոսկլերոտիկ թրոմբոզը մաղանման թիթեղի մակարդակի վրա,հանդիսանում է ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակի խցանման հաճախակի պատճառը (մոտ 80% դեպքում):

2. Կարոտիդի էմբոլիա ընդհանուր քնային զարկերակի բիֆուրկացիայի մակարդակի վրա

Ցանցաթաղանթի էմբոլիաները կարոտիդից լինում են հետևյալ տեսակների` խոլեստերինային, ֆիբրինային, կալցինացված

3. Գիգանտբջջային արտերիիտ

4. Սրտային էմբոլիան հանդիսանում է ցանցենու արտերիոլների խցանումների 20% պատճառ և կապված է ցերեբրովասկուլյար հրվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ: Սրտից և նրա փականներից առաջացող էմբոլները կարող են լինել 4 տեսակի`

ա) կալցինացված` աորտալ և միտրալ փականներից

բ) սրտի փականների վեգետացիաներ (գերաճ) բակտերիալ էնդոկարդիտի ժամամակ

գ) սրտի ձախ փորոքից թրոմբներ

դ) միքսոմատոզ նյութ, որն առաջանում է նախասրտի միքսոմայից

5. Պոլիարտերիիտներ զուգակցված դերմատոմիոզիտների, համակարգային կարմիր գայլախտի, հանգուցային պոլիարտերիիտի, Wegener գրանուլեմատոզի և Բեխչետի հիվանդության հետ

6. Թրոմբոֆիլիաներ

Ախտանշանները

ՑԿԶ խցանումն արտահայտվում է տեսողության հանկարծակի, առանց ցավի և զգալի կորստվ (ընդհուպ մինչև լրիվ կորուստը)` բացառությամբ այն դեպքերի, երբ պապիլոմակուլյար փնջի սնուցումը իրականացվում է ցիլիոռետինալ զարկերակից:

Հաճախ հիվանդներն անամնեզում նշում են տեսողության ժամանակավոր կորստի դեպքեր:

Ակնահատակում լինում է - զարկերակների և երակների նեղացում` արյան հոսքի դանդաղեցմամբ և ընդհատվածությամբ: Արտահայտված իշեմիկ այտուցի պատճառով ցանցաթաղանթի զգալի գունատություն, ավելի բարակ ֆովեոլայի միջով թափանցում է կարմիր գույնով ինտակտ խորիոիդեան, ինչը առաջացնում է բնորոշ “բալի կորիզի” ախտանիշը: Մակուլյար շրջանի ցիլիոռետինալ արյունամատակարարման դեպքում ֆովեոլան չի ախտահարվում և տեսողության սրությունը չի տուժում:

Ցանցաթաղանթի զարկերակի սուր խցանման բուժում

ՑԿԶ-ի խցանումը անհապաղ բուժում է պահանջում, քանի որ այն հանգեցնում է տեսողության անդառնալի կորստի: Բուժումն անհրաժեշն է իրականացնել հիվանդության սկզբից 24 ժամվա ընթացքում: Բուժման նպատակն է վերականգնել ցանցաթաղանթի արյունամատակարարումն ու ավելի ծայրամասային հատված մղել էմբոլը:

1. Ակնագնդի մերսում` իջեցնում է ՆԱՃ-ը և կարող է տեղաշարժել էմբոլը

2. Ներակնային ճնշման իջեցում` 500 մգ ացետազոլամիդի ներերակային ներարկում, 50% գլիցերոլի պերօրալ ընդունում (1գ/կգ)

3. Առաջացնել զարկերակների լայնացում` սուբլինգվալ նիտրոգլիցերին

Եթե անհետաձգելի միջոցները անարդյունավետ են և 20 րոպե հետո արյան հոսքը չի վերականգնվում, ապա կատարվում է`

1. Առաջային խցիկի պարացենտեզ (ՆԱՃ-ը իջեցնելու համար)

2. 750000 միավոր ստրեպտոկինազա ներերակային` ֆիբրինային էմբոլի քայքայման նպատակով, 500 մգ մեթիլպրեդնիզոլոնի զուգակցությամբ նույնպես ներերակային` արյունահոսության և ալերգիայի վտանգը նվազեցնելու համար:

Ելքը հիմնականում անբարենպաստ է և պայմանավորված է ցանցաթաղանթի ինֆարկտով:

Հիվանդների մեծ մասի մոտ զարգանում է տեսողության ծանր կորուստ, ցանցաթաղանթի զարկերակների սպազմ, տեսողական նյարդի ատրոֆիա, նեովասկուլյար գլաուկոմա:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer