ՀՀ ակնաբույժների ասոցացիայի հանդիսավոր նիստ

12 հունիսի 2018 | Նորություններ | Цитата
 

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ.-ի հունիսի 29-ին ժամը 10:00-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Գիտական խորհուրդի նիստերի դահլիճում / Կորյունի փող., 2-րդ շենք, առաջին հարկ/ կկայանա ՀՀ ակնաբույժների ասոցացիայի հանդիսավոր նիստը՝ նվիրված Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադրման 40 ամյակին:

Նույն օրը տեղի կունենա նաև գիտական նստաշրջան, որին ներկայացված կլինեն գիտական զեկուցումներ ժամանակակաից ակնաբուժության բոլոր ողղություններից:

Զեկույցների տևողությունը-10-15ր., նյութերը /զեկույցի, կազմակերպության անվանում, կատարված աշխատանքի վայրը, հեղինակների և զեկուցողների անունները, պաշտոն, գիտական կոչում/ ուղարկել alexmalayan@yahoo.com էլեկտրոնային հասցեով, մինչև ս/թ.-ի հունիսի 22-ը ներառյալ:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer