Նորագույն WaveLight EX500 էքսիմեր լազերն արդեն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրնում է:

25 հունիսի 2018 | Նորություններ | Цитата
 

Նորագույն էքսիմերային լազերը առավել վստահելի միջոց է տեսողության ոշտկման հետևյալ մեթոդների ժամանակ՝ լազերային կեռատոմիլյոզ/LASIK/, ՖեմտոԼեյսիկ/Femto/, ֆոտոռեֆրակցիոն կեռատէկտոմիա/FRK/, ֆոտոթերապևտիկ կեռատէկտոմիա:

Տվյալ էքսիմերային լազերը հանդիսանում է փորձարկված ALLEGRETTO WAVER տեխնոլոգիայի իրավահաջորդը՝ ավելի բարձր էտապը: Նոր դիզայնն ու կատարելագործումը ներառում է իր մեջ նաև մի շարք նոր ֆունկցիաներ ռեֆրակցիոն լազերային միջամտությունների ավելի արագ, ավելի անվտանգ և ավելի հավաստի իրականացման համար:

Տեխնոլոգիան ապահովում է բարձր ճշգրտություն և անվտանգություն կորեկցիայի լավագույն արդյունքի հասնելու համար:

WaveLight®EX500-ը 500Հց հաճախականությամբ ներկայումս աշխարհում ամենաարագն է: WaveLightR –ի աշխատանքի նոր ալգորիթմի շնորհիվ բարձրացված էֆեկտիվության և աշխարհում ամենաարագ գլխիկի միացությունը թոյլ է տալիս եղջրաթաղանթի ստրոմայի ավելի քիչ ջրազրկում, պացիենտի շարժման նկատմամաբ մինիմալ զգայունություն: Միջամտության ընթացքը պացիենտի համար դարձել է ավելի հարմար, ինչն էլ, իր հերթին, տալիս է ավելի արդյունավետ արդյունքներ:

Մանրամասների համար զանգահարել (012) 35 49 81, (010) 35 92 85, (099) 58 59 28



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer