Ակնաբուժական ոլորտի առաջատարը նշում է 40 ամյակը

17 հոկտեմբերի 2018 | Նորություններ | Цитата
 

1978 թվականին ստեդծվեց հանրապետության առաջին ակնաբուժական կենտրոնը: Այդ ժամանակ տրախոմատոզ-գլաուկոմատոզ անունը կրող դիսպանսերը մի քանի տասնամյակի ընթացքում դարձավ հանրապետության ամենախոշոր ակնաբուժական կենտրոնը՝ իր մեջ ներառելով աչքի հիվանդությունների համալիր բուժման այն բոլոր ուղղությունները, որոնք այսօր կիրառում է ժամանակակից բժշկական աշխարհը: Այս ամենի հիմնաքարը դրեց Սերգեյ Մալայանը եւ 2003-ից մինչ օրս անկանաբուժական կենտրոնը կրում է իր հիմնադրի անունը: Այս ժամանակից հայկական ակնաբուժության ոլորտը քայլ առ քայլ սկսեց իր զարգացման ճանապարհը:

1983թ.-ին Ակնաբուժական կենտրոնում իր գործունենությունը սկսեց աչքի հանրապետական միկրովիրաբուժական կենտրոնը: Ներդրվեցին աչքի միկրովիրաբուժության առանցքային այնպիսի միջամտություններ, ինչպիսիք են արհեսատական ոսպնյակի իմպլանտացիան, կատարակտայի ուլտրաձայնային հեռացման մեթոդը, եղջրաթաղանթի փոխպատվաստման վիրահատությունները և ապակենման մարմնի փոխանակումը:

1986թ. Հայաստանում առաջին անգամ Ալեքսանդր Սերգեյի Մալայանը կատարեց հիմնային վիրաբուժական միջամտություններ՝արհեստական ոսպնյակի իմպլանտացիա , ապակենման մարմնի փոխանակում, արհեստական եղջերաթաղանթի տեղադրում, արցունքապարկի պլաստիկ վիրահատություններ, և եղջերաթաղանթի փոխպատվաստում: Այսօր էլ կենտրոնը շարունակում է մնալ միակը Հայստանում, որտեղ կատարվում է կեռատոպլաստիկան՝ապահովելով գրեթե 100% արդյունք:

Տարեցտարի ընդլայնելով իր բուժծառայությունների շրջանակը՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը դարձավ նաեւ մեր երկրի կարեւոր բոլոր իրադարձությունների ակտիվ մասնակիցն ու օգնականը: Այդ առումով առավել հիշարժան են Սպիտակի երկրաշարժն ու արցախյան պատերազմը: Երկու դեպքում էլ, կենտրոնը հենակետային դեր ուներ ոչ միայն տեսողական օրգանի վնասվածքների, այլեւ ընդհանուր մարմնական վնասվածքների բուժման համար: Այդ նպատակով կենտրոն էին այցելում բազմաթիվ և բազմանդամ խմբեր Ռուսատանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Իսկ բժիշկները կենտրոնի մեկնում էին Արցախ ոչ միայն տեղում բուժօգնություն ցուցաբերելու, այլեւ վիրավորներին Երեւան տեղափոխելու նպատակով: Այդ շրջանում հիվանդանոցում բուժվում էին շուրջ 150 ակնային վիրավորումներով զինվորներ:

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն այսօր հանրապետության ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական բուժհաստատությունն է՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում է միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն:

2001 թվականին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը մեկ քայլ առաջ գնաց: Հայաստանում առաջին անգամ Ելենա Մալայանը կատարվեց լազերային վիրահատություններ՝ դառնալով այս ճյուղի հիմնադիրը: Լազերային տարբերակով առաջին անգամ կատարվեցին կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկման վիրահատությունները /FRK, LASIK/: 2014 թվականից կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK:

Չնայած այն հանգամանքին, որ հանրապետությունում հիմնադրվեցին ակնաբուժական նոր կենտրոններ՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը դեռեւս միակն է ոչ միայ երկրում, այլեւ տարածաշրջանում, որտեղ կատարվում են մի շարք միջամտություններ: Դրանք են.

1. Տարբեր պատճառներից առաջացած լագօֆթալմի /բաց աչք/ պլաստիկա ոսկե լարերի օգնությամբ

2. Պտոզի ուղղում սիլիկոնային լարերով

3. Արցունքատար ուղիների բնածին խցանման ժամանակ կիրառվում է ժամանակակից պլաստիկ վիրահատություն, որի օգնությամբ վերականգնվում է արցունքաուղիների անցանելիությունը

4. Կոպերի բազմաթիվ ախտահարումների ժամանակ, ինչպես բնածին, ուռուցքային, այնպես էլ կոսմետիկ վիճակների պլաստիկ վիրահատական միջամտություններ՝ ժամանակակից նյութերով և տեխնոլոգիաներով

5. Ակնագնդի հեռացում միաժամանկյա պլաստիկ միջամտությամբ, որն ամբողջովին վերացնում է հետվիրահատական կոսմետիկ խանգարումները

6. Արցունքատար ուղիների ռեկոնստրուկցիա սիլիկոնային մոնոկանալիկուլյար իմպլանտացիայով

7. Կեռատոպլաստիկա - եղջրաթաղանթի փոխպատվաստում կեռատոկոնուսի ժամանակ



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer