Վերականգնված տեսողությունը թերսնված փոքրիկի աչքերում՝ շնորհիվ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի

24 հոկտեմբերի 2018 | Նորություններ | Цитата
 

2018թ-ի ամռանը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն էր ընդունվել 6 տարեկան աղջիկ՝ թերսնված, ում քաշը կազմում էր ընդամենը 10 կգ:

Երեխան ուղղորդվել էր Մուրացան հիվանդանոցի մանկական բաժանմունքից, որտեղ միզասեռական օրգանների բորբոքման կապակցությամբ ստանում էր համապատասխան բուժում:

Ակնաբուժական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց երկու աչքերի եղջրաթաղանթների կենտրոնական պերֆորմացիա: Աչքերի ճնշումը ստուգելիս՝ ակնագնդերը փափուկ էին, ինչը նշանակում է՝ ներակնային ճնշումը ցածր էր:

Երեխան բացարձակապես չէր շփվում, միակ ռեակցիան՝ բարձրաձայն լացն էր: Մայրիկին ճանաչում էր ձեռքերով՝ շոշափելով նրա դեմքը, շուրթերը, փորձելով գտնել իրեն հարազատ դիմագծերը:

Շնորհիվ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանի՝ երեխան վիրահատվել է և նաև ստացել դեղորայքային բուժում, ինչը հնարավորություն է տվել նրան տեսնել մայրիկին, քայլել, ճիշտ կողմնորոշվել տարածության մեջ և ամենակարևորը ամեն նոր օր դիմավորել ժպիտով:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer