Տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK

Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 13-ամյա փորձ: 2002 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 6000 լազերային վիրահատություններ /ՖՌԿ, LASIK /:

2010 թ.-ին առաջինը Հայաստանում մեր կենտրոնի “Ախտորոշիչ և լազերային բուժման” բաժանմունքի վարիչ Ելենա Ալեքսանդրի Մալայանը կատարել է տեսողության լազերային շտկում LASIK եղանակով: Վերջինս ռեֆրակցիոն վիրաբուժության համեմատաբար նոր եղանակ է, որի առավելությունը բարձր արդյունավետությունն ու բարենպաստ հետվիրհատական շրջանն են:

2014 թ.-ի մարտից Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK: Այս մեթոդի ներդրումը կարևորվում է նրանով, որ նրանից կարող են օգտվել բարակ եղջրենիով և բարդ ռեֆրակցիայով հիվանդները: Նաև շնորհիվ այս մեթոդի՝ հնարավոր դարձավ ինտրաստրոմալ օղակներով աստիգմատիզմի շտկումը կեռատոկոնուսի ժամանակ:

Պահպանելով LASIK եղանակով տեսողության շտկման բոլոր առավելությունները՝ Ֆեմտո-LASIK նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ: Ֆեմտո-LASIK-ի դեպքում եղջրենու մակերեսային շերտից լաթի ձևավորումը կատարվում է ոչ թե կտրվածքի միջոցով, այլ լազերային ճառագայթի՝ առանց մեխանիկական ներգործության:

FS200 Wave Light (Femtosecond Laser) Ֆեմտովայրկյանային լազերը թույլ է տալիս ընդամենը վայրկյանի ընթացքում ձևել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ և հյուսվածաբանությամբ: Ի տարբերություն մյուս մոդելների, այս լազերը հնարավորություն ունի մի քանի միկրոնի ճշտությամբ ֆոկուսավորել եղջրենին ցանկացած խորության վրա: Շուկայում ներկայացված բոլոր ֆեմտովայրկյանային լազերների համեմատ՝ այն պահանջում է լաթի ձևավորման ամենակարճ ժամանակահատվածը:

FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերը միացված է մեր կենտրոնում առկա էքսիմեր-լազերի հետ՝ որպես միասնական համակարգ:

FS200 Wave Light Ֆեմտովայրկյանային լազերի օգտագործման ժամանակ եղջրենու լաթի եզրերը ձևավորվում են սուր անկյան տակ, ինչը թույլ է տալիս ավելի կրճատել վերականգնման շրջանը և խուսափել բարդությունների առաջացումից:

Մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո- LASIK-ի բացառիկ յուրահատկությունն է, ինչի շնորհիվ, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և հետվիրահատական բարդությունների հավանականությունը:

Ֆեմտո-LASIK եղանակի առավելություններն են.

Բարձր արդյունավետություն. ֆեմտո-LASIK եղանակով լազերային շտկումն անցավ միջամտություն է, որը թույլ է տալիս կողմնակի երևույթների առաջացման նվազագույն հավանականությամբ և կարճագույն վերականգնման ժամանակահատվածում ձեռք բերել լավագույն տեսողություն:

Ֆեմտո-LASIK լազերային շտկման ընթացքում հիվանդն իրեն հարմարավետ է զգում, ողջ միջամտության ընթացքում պահպանվում է տեսողական ֆունկցիան՝ բացառելով աչքերի առջև մթության զգացումը:

Տեսողական ֆունկցիայի արագ վերականգնում:

Մակերեսային լաթի ձևավորման ժամանակ կտրվածք չի արվում:

Եղջրենու լաթը ձևավորվում է ընդամենը վայրկյանում:

Հնարավոր է դարձել բարակ եղջրենու դեպքում շտկում կատարելը:

Կիրառման լայն շրջանակ:

Թույլ է տալիս ապահովել լավ տեսողություն ցածր լուսավորության պայմաններում /մթնշաղ, գիշեր, անձրև կամ մառախուղ/:
Եղջրենու լաթի անհատականացում:

Կենտրոնի բժիշկերը հետևում են ակնաբուժության վերջին նվաճումներին՝ պարբերաբար գործի դնելով նորանոր բուժման եղանակներ և օգնելով առավել մեծ խումբ հիվանդների ձեռք բերել գերազանց տեսողություն:

Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնը կանգ չի առնում ձեռք բերածով, այլ քայլում է առաջ՝ անընդմեջ ներդնելով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժման ամենաառաջադեմ եղանակները:

Ֆեմտո-LASIK եղանակը արագություն է,երաշխավորված արդյունք, վստահելիություն և կանխատեսելիություն: 



Կարդալ նյութեր ըստ թեմաների՝

Ռեֆրակցիայի խանգարումներ
• Աստիգմատիզմի ու տարիքային հեռատեսության շտկում Տորիկ և ռեստոր-տորիկ լինզաների միջոցով• FEMTO LASIK Ռեֆրակցիոն Միջամտության Արդյունավետությունը ըստ Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի Ռեֆրակցիոն Վիրաբուժության Բաժանմունքի• Միակը Հայաստանում տեսողության շտկում բացառիկ ամերիկյան «ALCON» ֆիրմայի ֆեմտովարկյանային լազերի միջոցով• Աստիգմատիզմ• Հեռատեսություն• Կարճատեսություն (միօպիա)• Կատարախտ• Ելենա Մալայան`բ. գ. թ. Մալայանի անվան ականբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ• Տեսողության տարբեր խանգարումների լազերային շտկում
Էքսիմեր-լազերային վիրահատություններ (PRK, LASIK, FemtoLASIK)
• Լազերային շտկման նորագույն մեթոդ՝ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում• Կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժում LASIK մեթոդով
  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer