“Allegro Oculyzer”-ը և WaveLight Oculyzer II-ն արդեն մեր կենտրոնում

12.12.12 թ.ից Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում գործում է ամեիկյան Alcon ընկերության արտադրության “Allegro Oculyzer” աբերոմետրիկ վերլուծության եռաչափ համակարգը:

Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնի (ԱԿ) “Նորագույն ախտորոշման և լազերային բուժման” բաժանմունքի տեխնիկական սպառազինումը հերթական անգամ թարմացվեց արդի նորագույն սարքավորումներով “Վարդանյաններ” հիմնադրամի աջակցությամբ:

Նոր ձեռքբերումներից ամենանշանակալին ամեիկյան Alcon ընկերության արտադրության
“Allegro Oculyzer” աբերոմետրիկ վերլուծության եռաչափ համակարգն է, ինչը ստույգ տեղեկություն է տալիս եղջրենու առաջային և հետին մակերեսների, առաջային խցիկի և ոսպնյակի մասին: Վերջինս եղջրենու կառուցվացքի հետազոտման ամենաժամանակակից սարքավորումն է, որը թույլ է տալիս աննախադեպ հնարավորություն' իրագործել LASIK վիրահատությունը հիվանդի եղջրենու ձևի անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով:

Եռաչափ վերլուծության վրա հիմնված պտտվող չափիչ տեսախցիկի միջոցով ձևավորվում է աչքի կենտրոնի կետային մոդելը (մատրիցան): Աչքի պատկերը ստացվում է մինչև 2 վրկ ժամանակահատվածում: “Allegro Oculuzer”-ը իրականացնում է չափումը և վերլուծությունը 25000-50000 կետերում, ինչը երաշխավորում է աչքի առաջային հատվածի եռաչափ մոդելի ճշգրիտ պատկերը:

“Allegro Oculyzer”-ը թույլ է տալիս իրականացնել.

- Աչքի առաջային հատվածի լայն շարք հիվանդությունների ախտորոշում

- Եղջրենու տարբեր վնասվածքների և հիվանդությունների՝ այդ թվում և կերատո-կոնուսի (նրա զարգացման ամենավաղ շրջանի, որ երևում է դեռ միայն եղջրենու հետին մակերեսից, գրանցման աննախադեպ հնարավորություն,) ախտորորշում և մոնիտորինգ: Դա շատ կարևոր է, քանի որ կերատոկոնուսը աշխարհագրական ախտահարում է Հայաստանի համար:

- Եղջրենու վրա իրագործվող վիրահատությունների մինչվիրահատական ամբողջական հետազոտությունը (ռեֆրակցիոն վիրահատություն /կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի լազերային շտկում/, անհատականացված աբլյացիա' լազերային շտկում հիվանդի եղջրենու ձևի անհատական առանձնահատկությունները հաշվի առնելով, վիրահատություններից հետո եղջրենու վիճակի հսկողություն)

- Այնպիսի տարածված և վտանգավոր հիվանդության, ինչպիսին է գլաուկոման ախտորոշում և հսկողույուն

- Կատարակտայի ախտորոշում և հսկողույուն

- Ներակնային ճնշման ստացված արժեքների շտկում եղջրենու անհատական հատկություններց ելնելով

- Ներակնային ոսպնյակների հաշվարկ LASIK տարած հիվանդների համար

Վերոնշյալ ցանկը խոսում է սարքի բացառիկ բազմաբնույթ հնարավորությունների մասին:

WaveLight Oculyzer II սարքավորումը վիրաբույժին ընձեռում է նոր մակարդակի ախտորոշիչ տվյալներ: Այս կատարելագործված համակարգը նախատեսված է եղջրենու ամբողջական տոպոգրաֆիկ պատկերի ստացման, ողջ առաջային հատվածի երկրաչափական չափումների և վերլուծության համար: Այն ավելի անվնաս է դարձնում ռեֆրակցիոն վիրահատությունը:

Բարձր թողունակության տեսախցիկը, պտտվելով աչքի շուրջ, կատարում է չափում ավելի քան 25000 կետերում: Այդ տվյալների հիման վրա ստեղծվում է աչքի եռաչափ մոդել, որը պարունակում է ախտորոշիչ ինֆորմացիայի առավելագույն ծավալ: Այնուհետև այդ տվյալները փոխանցվում են WaveLight էքսիմեր լազերի համակարգ՝ տոպոգրաֆիկ տվյալների հիման վրա անհատականացված ռեֆրակցիոն շտկման համար:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer