Շլություն

Թեգեր՝ Շլություն

ՇլությունՄեր կենտրոնի մանկական բաժանմունքն ունի մեծ փորձ ակնագնդերի թեքման՝ շլության վիրահատման գործում:

Վիրահատվում են երեխաները հիմնականում 2 տարեկանից բարձր տարիքում և չափահասները՝ առանց տարիքային սահմանափակման: Լայն տարածում է գտել միաժամանակ երկու աչքում կատարվող վիրահատությունները, շարունակելով ակնոցային կորրեկցիան և տեսողության սրության բարձրացմանն ուղղված ապարատային բուժումները:

Նպատակը՝ հնարավորինս շուտ բարձրացնել տեսողության սրությունը: Վերջին 10 տարիներին հաճախ դիմում են պարալիտիկ շլությամբ պացիենտները, որոնց խնդիրը ուղեկցվում է ծուռվզությամբ: Նման հիվանդներին կատարվում են պլաստիկ վիրահատություններ՝ բավարար ելքով:

Հաճախացել են հիվանդները, որոնց մոտ առկա է շլություն՝ վերտիկալ կոմպոնենտով: Այդ հիվանդներին խիստ անհատական ընտրվում է վիրահատության տեսակը, որը պահանջում է վիրաբուժական հմտություն:

Բաժանմունքում վիրահատվում են «թեք հայացք» սինդրոմով պացիենտներ, որոնց համար վիրահատության եղանակը ընտրվում է յուրովի, հիմնականում միաժամանակ երկու աչքերում: Առանձին խումբ են կազմում «ակնային» ծուռվզությամբ պացիենտները, երբ հորիզոնական շլությունը ուղեկցվում է մեկ կամ երկու աչքերում ակնագնդերի վերտիկալ թեքումով: Այստեղ կատարվում են «կոմպլեքս» վիրահատություններ, հոգալով ոչ միայն ակնագնդերի ուղիղ դիրքի, այլև գլխի ճիշտ դիրքի մասին:

Երտասարդ և հասուն տարիքում՝ դիմում են պացինետներ, որոնք մանուկ հասակում վիրահատվել են ոչ բավարար ելքով, նույնիսկ հակադիր ելքով: Նման դեպքերում մշակված է վիրահատական եղանակ՝ դրական ելքով:



  • Santen
  • Magistros
  • Alcon
  • Tomey
  • Leica
  • Ziemer